ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ ԿԿԱՏԱՐԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ԵՎ ՂԱԶԱԽԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻՆ
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-21-ը պետական այցով կմեկնի Ղազախստան։Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը (Ակորդա)։
Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաև Բարձրագույն միջպետական խորհրդի նիստին և ղազախա-ադրբեջանական բիզնես ֆորումին։

