ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԸԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։
Բարձրաստիճան ուժայինները Բաքու են ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։


Читайте также

Оставить комментарий