ԱԼ ՆԱՀՅԱՆ․ «ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ»
«Արաբական Միացյալ Էմիրություններն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ձեռք բերված հաջողությունների և դրական առաջընթացի շարունակությանը», - նախօրեյին Շուշայում հայտարարել է այդ երկրի նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը։Նրա խոսքով՝ «Էմիրությունները մեծ կարևորություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և շահագրգռված է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ՝ Ադրբեջանի գլխավորությամբ»։

