ԱԼԻ ԼԱՐԻՋԱՆԻ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է
Մինչ օրս մենք որևէ ապացույց չենք ունեցել Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմում Ադրբեջանի համագործակցության մասին։Ինչպես հաղորդում է Azad İran-ը, այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Որոշ մարդիկ տարբեր հայտարարություններ են անում, բայց նրանք, ովքեր դա պնդում են, պետք է մեզ տրամադրեն ճշգրիտ ապացույցներ և տվյալներ։ Մենք դեռևս նման տվյալներ չունենք։ Ադրբեջանի կառավարությունն ինքն է բացահայտ հայտարարում, որ նման բան տեղի չի ունեցել, և մենք դեռևս որևէ ապացույց չունենք ներկայացնելու։ Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը մուսուլմանական հարևան երկիր է և շատ մոտ է մեզ մշակութային կապերով, այն մեր բարեկամն է», - եզրափակել է Լարիջանին։

