ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ, ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ, ՈՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ։ ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ: ՄԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

«Պատերազմում հաղթելն իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ ավարտվեց։ Եվ մենք հաղթեցինք պատերազմում: Մենք վերականգնել ենք արդարությունը, վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը խաղաղություն ցանկանա, նրանք դրան կհասնեն։ «Որովհետև մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից։ Եվ մենք չենք ցանկանում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան Ադրբեջանից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Անդրադառնալով այն մարդկանց հետագա ճակատագրին, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից՝ Ալիևը նշել է, որ նրանք ապրում են Ադրբեջանում։
«Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որով այնքան հարուստ է Ադրբեջանը, թե հեռանալ այստեղից»,- ասել է նախագահը։


Читайте также

Оставить комментарий