ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՈՒԺԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ադրբեջանի առաջնորդն ասել է, որ ինքնապաշտպանության իրավունքը պետք է տարածվի բոլոր պետությունների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի: «Մենք ուժային ճանապարհով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, վերականգնեցինք արդարությունը», - ասել է Իլհամ Ալիևը։