ՌՈՒԲԻՈՆ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-Ի Պետդեպը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները, Սիրիայում իրավիճակի կայունացման շարունակական ջանքերը և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։
Զրույցը խորհրդատվական բնույթ է կրել և նպատակ ուներ համակարգել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ջանքերը։


Читайте также

Оставить комментарий