ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ԻՑՀԱԿ ՀԵՐՑՈԳԻ, ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ ՕԼԱՖ ՇՈԼՑԻ ՀԵՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Ալիևն արդեն մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Հանդիպումների մասին Ադրբեջանի նախագահն X-ում գրառումներ է կատարել։
Համաշխարհային տնտեսական ֆորումը շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Այս տարի այն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը։


Читайте также

Оставить комментарий