ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ՏԵՔՍՏԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԵՎ ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ. ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ

Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի չմշակված տեքստը ստորագրելու առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է և անիրատեսական, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը TV Berlin-ին տված հարցազրույցում։
Նա ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանն ու նրան աջակցող երկրները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման հնարավոր չէ վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության բուն պատճառները և հասնել կայուն խաղաղության։
«Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ նա բաց չի թողնի մեր հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը», - ասել է Ամիրբեկովը։


Читайте также

Оставить комментарий