ԱԼԻԵՎՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ

Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները քվեարկել են Խանքենդի քաղաքի թիվ 122 ընտրատարածքի թիվ 14 ընտրատեղամասում։
Այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին։ Քվերարկությունը կշարունակվի մինչև 19։00-ն։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։
Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝
1. Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը:
2․ Ինքնառաջադրված Զահիդ Օրուջը,
3․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,
4․ «Մեծ արարծագործություն» կուսակցության ներկայացուցիչ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,
5․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,
6․ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,
7․ Ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий