ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Ադրբեջանը՝ Հայաստանի կառավարությունից նախագահ Իլհամ Ալիևի հետ հրատապ բանակցություններ անցկացնելու առաջարկ չի ստացել։Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՀ նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցում հայտարարել էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հրատապ հանդիպում անցկացնելու իր պատրաստակամության մասին։

