ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ. ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ԵՂԱՆ ԱՅԴ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ, ԱԼԻԵՎԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ՁԱԽՈՂԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ ի՞նչ կատարվեց, Ձեր կարծիքով, սեպտեմբերի սրացումների ժամանակ: Ինչո՞ւ լռեց Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը պետք է հետեւեր իրավիճակին, ով առաջինը սկսեց, եւ ում շահերից էր բխում այդ սրացումը:
Այս մասին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նրա պնդմամբ, կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպում, Ալիեւն ու Փաշինյանն էին հանդիպում, ինչո՞ւ հանկարծ եղան այդ բախումները, Ալիեւի ինչի՞ն էր պետք ձախողել բանակցությունները ինչ-որ հերթական Ա կամ Բ բարձունքի համար, որ սկսեր պատերազմ ու գրոհեր Երեւանի վրա՞: Դա ծիծաղելի է:

- Կարծում եմ՝ դա պայմանավորված էր ինչ-ինչ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիոն գործընթացներով, չէ՞:

- Տեսեք, ՀԱՊԿ-ին դիմելով՝ Հայաստանն ասում է, որ կատարվել է ագրեսիայի ակտ, ու համեմատում է Ղազախստանի հետ, բայց այնտեղ կատարվել էր պետական հեղաշրջման փորձ, եւ պետք չէ բորշչը շփոթել ձվածեղի հետ: Ագրեսիայի փաստն իրավաբանորեն հաստատված չէ, որովհետեւ չի անցկացվել սահմանի դեմարկացիա: Ադրբեջանն Ա բարձունքն իրենն է համարում, Հայաստանը՝ իրենը, հետեւապես, ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի: Բայց արդյունքում մենք տեսանք, որ Փաշինյանը գործընթացը տեղափոխեց արեւմտյան հարթակ՝ Բրյուսել, Ալիեւը դրան էլ համաձայնեց, քանի որ նրա համար մեկ էր, թե որտեղ ստորագրել տա իր հինգ կետերը:


Читайте также

Оставить комментарий