«ԻԶՎԵՍՏԻԱ». ՀԱԴՐՈՒԹՈՒՄ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱև ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանի կողմից ազատագրված Հադրութ ավանում ամեն ինչ մնացել է անձեռնմխելի, այդ թվում նաև հայկական եկեղեցին։
Այդ մասին ասվում է՝ ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից հրապարակված հոդվածում։
«Ավանում, որտեղ արդեն ոչ ոք չի ապրում, պատերազմի ավարտից հետո ոչ մի բանի ձեռք չի տրվել։ Ադրբեջանցի զինվորները տեխնիկայի անցկացման համար մաքրել են ճանապարհները և անցկացնում են շրջակա տարածքների ականազերծում»,- ասվում է հոդվածում։
Ադրբեջանի ԱԳՆ-ում «Իզվեստիա»-ին հայտնել են, որ ազատագրված շրջանների պատմական և մշակութային ժառանգությունը կպահապանվի և կվերականգնվի։
Ինչպես պարբերականին ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլշադ Իսկանդերովը, հանրապետությունը տրամադրված է Ղարաբաղում ամբող մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը, այն պետք է պահպանվի և վերականգնվի։
«Ինչ վերաբերում է հայկական կրոնական տաճարներին, ապա ձեր հարցի լավագույն պատասխանը, իմ կարծիքով, հանդիսանում է Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցին։ Ի դեպ, այն ամբողջությամբ պահպանվել և նույնիսկ պետության հաշվին վերակառուցվել է դեռևս հակամարտության տարիներին»,-ասել է նա։
Դրանով հանդերձ, Իսկանդերովը ընդգծել է, որ հայկական կողմը 30 տարիների ընթացքում անցկացրել է մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հափշտակման և հայկականացման նպատակաուղղված քաղաքականություն։ Նրա խոսքով, խոսքը գնում է ոչ միայն մահմեդական, այդ թվում նաև ուղղափառ ժառանգության մասին։
«Այսպիսով, ազատագրված հողերում մենք հայտնաբերեցինք, որ 67 մզկիթներից 63-ը լիովին ավերված են, նույն ճակատագրի են արժանացել երեք ուղղափառ տաճարները, Կովկասյան Ալբանիայի պատմական եկեղեցու տասնյակ սրբությունները»,- ասել է դիվանագետը։