ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԵՍ 30 ՏԱՐԻ ԵՐԱԶԵԼ ԵՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ [ԱԴՐԲԵՋԱՆԻՆ], և ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ»

Ռուսաստանցի  պրոդյուսեր Սերգեյ Դանիելյանը, ով հայտնի է՝ «Ես մնում եմ», «Տուն», «Հինգ հարսնացու», «Տան ոգին» ֆիլմերով, «Կարամազով Եղբայրները», «Լիկվիդացիա», «Մեր ժամանակների հերոսը», «Առաքյալը», «Բժիշկ Տիրսան» սերիալներով, ծնվել է Բաքվում, աշխատել է «Ազերբայջանֆիլմ» կինոստուդիայում, Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այժմ նա ապրում է Մոսկվայում, իրեն անվանում է թոշակառու և հրապարակումներ է անում Facebook սոցիալական  ցանցում:
  Վերջերս Դանիելյանը կարծիք է հայտնել, որ հայ ազգը «պետք է ապաքինվի» և իր տեսակետը հայտնել այն մասին, թե ինչով է Հայաստանը տարբերվում Ադրբեջանից. «Ես վերջին անգամ Երևանում եղել եմ մանկության տարիներին՝ 1971 թվականին: Տոնական օր էր: Երևանի Լենինի պողոտայով գնում էր հսկայական բազմություն, մարդկանց ծով: Որքա՞ն հայ կար: Պատասխանը՝ 99.9%: Ահա մեկ այլ պատկեր: Նույնպես  1971 թվականին:  Տոնական ամբոխը գնում է Բաքվի բուլվարով: Եվ ովքե՞ր են այնտեղ բազմության մեջ, ադրբեջանցինե՞ր: Այո, բայց կան նաև հայեր, վրացիներ, թալիշներ, օսեր, հրեաներ, ռուսներ, թաթեր, լեռնային հրեաներ, ավարներ ... Ես հոգնեցի թվարկել ... Սրանում է   տարբերությունը: Ադրբեջանցիների մոտ  խորհրդային ժամանակներից մնացել է այս ինտերնացիոնալիստական  վերաբերմունքը մյուսների նկատմամբ: Եվ ես համոզված եմ, որ միշտ այդպես  կլինի: Սա  է Ադրբեջանը»:
«Այժմ ես ունեմ 96 ընկերներ: Նրանցից ութը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են, իմ կողմից շատ  սիրված, իսկ, ահա մնացած 88-ը ադրբեջանցիներ են ... Ես 30 տարի երազել եմ այն մասին, որ Ղարաբաղը վերադառնա [Ադրբեջանին], և դա տեղի ունեցավ: Ես նույնիսկ մի փոքր օգնեցի իմ գրառումներով: Ես սիրում եմ Ադրբեջանը և կարոտում եմ նրան: Հատկապես Բաքվին: Ես մեծացել եմ այս մշակույթի լավագույն օրինակներով: Ինձ պետք չէ ձևացնել: Կարծում եմ, որ ձեզանից որևէ մեկը չի կարող  այնքան մոտիկից  իմանալ Անար Ռզաևի [Ադրբեջանի ազգային գրող] բոլոր պատմվածքների ու վիպակների տեքստերը: Ես մեծացել եմ դրանցով և կարելի է ասել՝ անգիր գիտեմ դրանք: Ես երաժշտական կրթություն չունեմ, բայց  գերազանց լսողություն ունեմ: Կարող եմ երգել Կարա Կարաևի ամբողջ ջազային ստեղծագործությունը՝ «Փնտրեք աղջկան» ֆիլմից, Ֆիքրեթ Ամիրովի «Հազար ու մի գիշեր» բալետը ամբողջությամբ: Ես անգիր գիտեմ Ռասիմ Օջագովի բոլոր ֆիլմերը: Նույնիսկ նրանք, որտեղ նա սկսել է որպես օպերատոր: Ես ճանաչում էի նրան», - գրում է Սերգեյ Դանիելյանը:
  «Ես ինքնուս սովորել եմ դաշնամուրի վրան նվագել: Առաջին անգամ Վագիֆին լսելուց հետո, գրեթե  խելքս կորցրեցի: Փորձեցի նվագել նրա ոճով, փորձեցի  մինչև վերջ հասկանալ մուղամի մեղեդին, բայց, մեղմ ասած, չստացվեց: Ես երբեք Վագիֆ Մուստաֆա-զադեին [ջազային դաշնակահար և երգահան] չեմ անվանում իր ազգանունով: Նա իմ կուռքն է: Պարզապես Վագիֆ:
  Հայրս ծանոթ էր Նիյազիի [երգահան] հետ, իսկ ես եղել եմ նրա տանը: Տատիկներիցս շատ բան եմ ժառանգել: Հորս մայրը Զեյնաբ Խանլարովայի [օպերային երգչուհի] երկրպագուն էր, իսկ մայրս Ֆլորա Քերիմովայի [էստրադային երգչուհի] երկրպագուն: Ահա այդպես ես մեծացա», - հիշում է Դանիելյանը:
  Նա խոստովանում է, որ գիտեր երկու տասնյակից ոչ ավել հայերեն բառեր, բայց դրա փոխարեն խոսում էր ադրբեջաներեն, չնայած չգիտեր քերականությունը: «Ես եղել եմ ադրբեջանական հարսանիքներում: Բայց ես եղել եմ նաև ադրբեջանական հուղարկավորություններում, որը, ավելի կարևոր է: Սա ազգի մշակութային  կոդի շատ կարևոր մասն է: Շատ բաներ են եղել, բայց ինձ ոչ ոք և երբեք ինչ-որ բան  ուժով չի պարտադրել»,- հաստատում է Սերգեյ Դանիելյանը:


Читайте также

Оставить комментарий