ՌԱՄԻԶ ՀԱՍԱՆՈՎ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԱԾ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՌԱՄԻԶ ՀԱՍԱՆՈՎ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԱԾ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»«Լեռնային Ղարաբաղի մարզն Ադրբեջանի անբաժանելի մասն է և դա հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է ողջ աշխարհի կողմից և որքան արագ Հայաստանի կառավարությունը գիտակցի իր քաղաքական օրակարգի անհեռանկար լինելը, Հայաստանի ժողովուրդն այնքան շուտ կարող է օգուտ քաղել խաղաղությունից և տնտեսության զարգացումից»: 
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆն, այս մասին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ռամիզ Հասանովը:  
«Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն արդարացնելու նպատակով հնչեցրեց բազմաթիվ կեղծ և սուտ հայտարարություններ՝ կապված հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետ: Հակամարտության իսկական պատճառը հենց Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունն է», - ընդգծել է փոխնախարարը:      
Նա նշել է, որ կոչ անելով ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառել միայն հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի համար, ինչպես նաև դիտավորյալ թաքցնելով այդ մարզից բոլոր ադրբեջանցիների վտարման փաստը՝ Հայաստանն աղավաղում է փաստերը: 
«Չկա «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն: Կան Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներ», - ընդգծել է Ռամիզ Հասանովը:



Читайте также

Оставить комментарий