Դենիս Սամութ. «Հայաստանը չափազանց շատ է կախված Ռուսաստանից»

irevanaz.comՀարցազրույց ոչ-կառավարական LINKS կազմակերպության տնօրեն, բրիտանացի վերլուծաբան Դենիս Սամութի հետ:

- ԱՄՆ օրերս Ջեյմս Ուորլիքին նշանակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ: Ին՞չ եք կարծում, այդ նշանակումը կազդի արդյոք ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեության վրա:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները գործում են իրենց կառավարությունների հանձնարարությամբ, դրա համար ել մենք չպետք է ակնկալենք մեծ փոփոխություններ որեւէ նորանշանակ անձից:  Ինչպես նրա ոչ միայն ամերիկացի, այլ նաև  ֆրանսիացի եւ ռուսաստանցի նախորդները՝ դեսպան Ջեյմս Ուորլիքը նույնպես հանդիսանում է փորձառու դիվանագետ, ով քաջածանոթ է խնդրին: Ավելի վաղ, այդ պաշտոնում աշխատող բոլոր դիվանագետները արել են հնարավոր ամեն ինչ՝ իրենց լիազորությունների շրաջանակներում: Բայց մենք չպետք է մոռանանք, որ դրանք  դիվանագետներ են եւ նրանց գործելակերպը բավականին ավանդական եւ պահպանողական է:

Համենայնդեպս երկու նախկին ամերիկացի դիվանագետները ձեռք են մեկնել լրատվամիջոցներին եւ քաղաքացիական հասարակությանը: Հուսով եմ, որ Ջեյմս Ուորլիքը կանի նույնը:

- Վերջերս հայ-ադրբեջանական  զորքերի շփման գծում հաճախակի են դարձել փոխհրաձգությունները: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է դա տեղի ունենում:

- Նման միջադեպերը հաճախ արտացոլում են ինչպես կլիմայական, այնպես էլ քաղաքական ջերմաստիճանը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը բարձրանում, է, նման դեպքերը ավելի շատ են տեղի ունենում:

Մենք ոչ մի բան չենք կարող անել կլիմայի հետ, բայց մենք կարող ենք ինչ -որ բան անել քաղաքական ջերմաստիճանի հետ: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի նվազեցնել այն, քանի որ դա հանդիսանում է դեպի երկխոսության եւ խնդրի լուծմանը տանող միակ ճանապարհը:

- Մոտ օրերս YouTube-ում հայտնվել են ղարաբաղյան հակամարտության մասին լիտվացի դիվանագետների տեսազրուցը: Նրանցից մեկը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել հայերին, որոհետեւ նրանք քրիստոնյա են: Արդյո՞ք շատ  եվրոպացի  դիվանագետներն են այս խնդրին նայում  նման պրիզմայից:

- Ես չեմ ուզոմ մեկնաբանել այդ տեսազրույցը, քանի որ ես ինքս չեմ լսել դա: Բայց  ըստ էության ես կպատասխանեմ ձեր հարցին:

Ղարաբաղյան հակամարտոթյունը երբեք կապ չի ունեցել կրոնի հետ: Սխալ է այդ խնդրին նայել նման տեսանկյունից: Ոչ շատերն են արտահայտվում նման ձեւով, եւ հավանաբար նրանք դա անում են, որպեսզի  գտնեն այս բարդ խնդրի պարզ բացատրությունը:

Նրանք, ովքեր ցանկանում են ներդնել իրենց ավանդը ղարաբաղյան հակամարտությանը, պետք է ավելի շատ ուսումնասիրեն այն, ինչ  դրված է «քարտեզի վրա»: Տասը տարի առաջ, դժվար թե նախկին խորհրդային տարածքից դուրս գտնվող որեւէ մեկը տեղեկություն ունենար այս խնդրի մասին: Իսկ այսօր շատերն արդեն ծանոթ են դրա հետ: Ես կարծում եմ, որ դա կարեւոր է, որուհետեւ տեղեկացվածությունը հանդիսանում է առաջին քայլը՝ հակամարտության լուծումը գտնելու համար:

- Ռուսաստանի եւ Եվրոպաի միջեւ իր հետագա զարգացման ուղին որոնելու համար Հայաստանը  կանգնած է երկընտրանքի առջեւ: Նա ո՞ր ուղին կընտրի:

- Ես չեմ կարծում, որ այդ երկընտրանքը հանդիսանում է ուղությոններից մեկը, ավելի շուտ (հարցը կայանում է դրանում), թե ինչպես օպտիմալացնել հարաբերությունները, որպեզի երկու կողմից էլ ստանալ առավել մեծ օգուտ:

Կարծում եմ, որ շատ մարդիկ կհամաձայնվեն նրա հետ, որ Հայաստանը չափազանց կախված է Ռուսաստանից, ինչպես քաղաքական, ռազմական եվ ֆինանսական, այնպե էլ տնտեսական ոլորտներում:

Թե ինչքանով է նա ուզում խորացնել իր հարաբերությունները Եվրոպայի հետ, դա արդեն կախված է նրա կառավարությունից:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Ոչ ոք ոչ մեկի չի ստիպում մտնել այդ հարաբերությունների մեջ:

Նրանք, ովքեր ցանկանում են, կարող են այդ անել, եթե դա համպապատասխանում է չափանիշներին:

ԵՄ -ն չի պատրաստվում պատերազմել որևէ երկրի հետ նրա համար, որ այդ երկիրը չի ստորագրել ասոցացման  մասին համաձայնագիրը, կամ չի մտել ազատ առեւտրի գոտու մեջ:



Читайте также

Оставить комментарий