ՌԴ ԱԳՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՆԱՅԵԼ 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔԸ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ԱՅՍՉԱՓ ՆՍԵՄԱՑՈՒՄԸ, ՓԱՍՏԵՐԻ ԱՅՍՊԻՍԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ԱՊՇԵՑՆՈՒՄ Է»
Ռուսաստանի ԱԳՆ դատապարտել է 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման համար նախատեսված նոր դասագրքերում Ռուսաստանի դերը նսեմացնելու փաստը և ՀՀ գործող իշխանություններին կոչ է արել թույլ չտալ, որ խեղաթյուրված փաստերով դասագիրքը մտցվի Հայաստանի հանրակրթական դպրոցներ։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ վիճելի բովանդակությամբ այս դասագրքի գլուխներից մեկում խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջին ու 19-րդ դարասկզբին Հարավային Կովկասում տեղ գտած իրադարձությունները։
«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միակցումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջի և19-րդ դարասկզբի իրադարձությունները՝ Հարավային Կովկասում։ Մասնավորապես, վերաձևակերպվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի պայմանագրով հաստատված խաղաղությունը ներկայացվում է ոչ ավելի, ոչ պակաս՝ Արևելյան Հայաստանի «անեքսիա»։ Այսպիսի մատուցումը կարող է ապշեցնել ցանկացած պատմաբանի։ Եթե ուսումնասիրվեին լուրջ աղբյուրները, այդ թվում՝ հայկական, ապա կտեսնեին բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ։ Մինչև վերջերս Հայաստանի դասագրքերում այն գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող՝ ապագայում հայոց պետականության վերականգնման համար»։ Ներկայիս Հայաստանի ձևավորման գործում Ռուսական կայսրության, հետագայում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը կասկածի տակ դնելը նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական բացահայտ փորձի մասին է»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
«Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդպիսի դասագիրքը մտնի դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անթաքույց փորձերի վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։