ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ԻՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումների էության և անդամ երկրների կողմից այս նիստում հնչեցրած հայտարարությունների խեղաթյուրումը վկայում է, որ Հայաստանը հերթական անգամ չի կարողանում հաշտվել իր անհաջողության հետ:
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Թեև անդամ երկրների մեծամասնությունը աջակցել է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը, որն առաջարկվել է Ադրբեջանի կողմից՝ «մարդասիրական ճգնաժամի» մասին պնդումները կասեցնելու համար, Հայաստանի վարչապետի հրաժարվումն այս ճանապարհից վկայում է հայկական կողմի՝ տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի սրելու մտադրության մասին:
Չնայած տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները ոչ միայն խոսքով, այլև գործով հարգելու կարևորությանը, ինչն ընդգծել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը, հայկական կողմը գերադասում է որդեգրել ապակառուցողական դիրքորոշում՝ անընդհատ կրկնելով այնպիսի արդարացումներ, ինչպիսիք են «տարածաշրջանում հումանիտար իրավիճակը» և «շրջափակումը»։
Այն փաստը, որ անդամ երկրները հայտարարել են Ադրբեջանի անվտանգության օրինական մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին, ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ այդ մտահոգությունների լուծմանն ուղղված ջանքերի համախմբման կարևորությունը: Հայաստանի դիմադրությունը Ղարաբաղի շրջանում բնակվող հայազգի բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի քաղաքականությանը, վարչապետի հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը կրակում է հայ բնակիչների վրա, մեր երկրին «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ մեղադրելը ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը դեռ սխալ է գնահատում տարածաշրջանում առկա իրողությունները»,- ասված է հայտարարության մեջ։