«ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ». «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»

«ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ». «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»Հայաստանում վատթարացող տնտեսական իրավիճակը իշխանություններին ստիպում է՝ առավել հարձակողական արտաքին քաղաքականություն վարել։
Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածում։
Պարբերականը նշում է, որ Երևանի գործողություննեըը ուղղված են Բաքվի հետ հակամարտության սրմանը։ Օգոստոսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է օկուպացված Լեռնային Ղարաբաղ։ Կայացել է Արայիկ Հարությունյանի հետ նրա հանդիպումը և ռազմական համագործակցության քննարկումը։ Դա տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին. մարտական ընդհարումները այնքան էլ սուր չեն, ինչպես հուլիսին, սակայն գնդակոծումները և դիվերսիոն հարձակումները պարբերաբար տեղի են ունենում։ Դրանով հանդերձ, այցը անցկացվել է Ադրբեջանի Գուբադլիի շրջանի օկուպացման տարելիցի օրը։
Միաժամանակ Երևանը ձգտում է հակամարտության մեջ իր կողմը ներգրավել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս անդամներին, բայց առայժմ անհաջող։
Հոդվածում հիշեցվում է այն մասին, որ հուլիսի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին մարտեր սկսվեցին։ Իրավիճակի սրումը շարունակվեց մի քանի օր և հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի։ Այժմ իրավիճակը մեղմացել է, բայց լարվածությունը պահպանվում է։ Այսպիսով, օգոստոսի 23-ի վաղ առավոտյան, ինչպես հայտնել է Ադրբեջանի Պնախարարությունը՝ Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խումբը ձեռնարկել է շփման գիծ ներխուժելու փորձ։ Բաքվում հայտնել են այն մասին, որ մարտերի ժամանակ հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը գերի է վերցվել։
Երևանը պնդում է, որ իրավիճակի սրման պատճառ են դարձել «Ադրբեջանի գործողությունները»։ Հայաստանի Պնախարարությունում հուլիսի 12-ին հայտնել են, որ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհայտ պատճառներով փորձել են ՈՒԱԶ ավտոմեքենայով հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը»։
Սակայն, հատկանշական է, որ կարծես թե հենց Երևանում իշխանությունները կասկածում են այդ վարկածի մեջ։ Նույնիսկ տեղի լրագրողները զարմանքով նկատել են, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը կասկածի տակ է դրել ՈւԱԶ-ի գնդակոծման անհրաժեշտությունը, որի պատճառով իրավիճակը վերաճել է թեժ փուլի։ Վարչապետը արտահայտել է այն ենթադրությունը, որ, հնարավոր է ադրբեջանցիների նպատակը եղել է ոչ թե դիրքերի գրավումը, ինչպես պնդում են զինվորականները, այլ կորցրած մեքենայի վերադարձնելը։ Իրոք, հազիվ թե ավտոմեքենայի տեղաշարժը կարելի է համարել ռազմական հարձակման նշան՝ դրա համար ավելի տրամաբանական է օգտագործել զրահատեխնիկա։
Այդ տարօրինակ տարբերակի առաջ քաշելը ստիպում է մտածել հայկական բանակի աշխատանքի բարդության աստիճանի մասին, որը, եթե հավատալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ իրենց «չարդարացված գործողություններով» և հրահրեցին հուլիսյան մարտերը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Ընդ որում հատկապես ակնհայտ ճեղքվածք է տալիս Հայաստանի ռազմական հետախուզությունը։ Վերջերս մամուլի ասուլիսում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը անմիջապես հայտարարել է, որ Երևանում, ըստ էության, աչքաթող են արել նախկին սրման սկիզբը, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին, երբ նա պետության ղեկավար էր։ Այո, դա մեր հետախուզության թերությունն էր, խոստովանել է նախկին նախագահը։ Այո և օգոսոտոսի 23-ի միջադեպը, երբ ադրբեջանցի զինվորականների կողմից մարտերի ժամանակ գերեվարվել է հայկական հետախուզական խմբի հրամանատարը՝ նույնպես հարցականի տակ է դրել հայկական բանակի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը, իրենց գործողությունները քողարկելու և տեղանքում կողմնորոշվելու նրա ստորաբաժանումների ունակությունը։
Երևանի դիրքորոշման համատեքստում ուշագրավ են՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին մեկնաբանությունները։ «Տրուդ» օրաթերթին տված հարցազրույցում նա հուլիսյան սահմանային հակամարտության «իջուցիչ կեռ» է անվանել իրադարձությունների հետևյալ շղթան. «Ադարբեջանի արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանապահ ուղեկալը վերականգնելու հայկական կողմի որոշումը առաջացրել է ոմանց ուժեղ մտահոգությունը, մյուսների չարդարացված պատասխան արձագանքը և արդյունքում գործի է դրել ամենաանկանխատեսելի հետևանքներով հակամարտության թափանիվը»։ Հատկանշական է, որ այդպիսով ելակետ է անվանվել այնուամնենայնիվ «հայկական կողմի որոշումը»,- գրված է հոդվածում։
Իսկ սեպտեմբերի 1-ին Լավրովը վստահություն է հայտնել, որ հակամարտության երկու կողմերը շահագրգռված են հանդիպումների վերականգնման մեջ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կազմակերպում են տարածաշրջանում։ «Մեր գիծը հենվում է փաստաթղթերի այն հավաքածույի վրա, որը մշակվել է շուրջ 18 տարվա ընթացքում»,- հայտարարել է նախարարը՝ կասկածելով ամեն ինչը մաքուր թերթից սկսելու անհրաժեշտության մեջ։ Դա նշանակում է վերադարձ բանակցությունների գործընթացին՝ առկա բազայի և առաջարկությունների հիման վրա։ Հետևաբար, դրա ձևաչափը և էությունը փոխելու փորձերը աջակցություն չեն ստանա»։ Առավել ևս, Փաշինյանի օկուպացված Ղարաբաղ այցից անմիջապես հետո հայտարարել են այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների գործընթացի բազան՝ էլ չեն քննարկվելու, փաստորեն ժխտելով Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 1-ին արած հայտարարությունը։ Արայիկ Հարությունյանը իր հերթին հայերին բնավ հորդորել է «պատրանքներ չստեղծել» և «պատրաստվել պատերազմի»։
«Նեզավիսիամայա գազետա»-ն ընդգծում է, որ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղ «ճուռակային» այցը հազիվ թե նպաստի այդ ձևաչափով երկխոսությանը։ Նա կարող է ունենալ իր անուղղակի պատճառներ։ Հայաստանում համավարակի ֆոնին վատթարացող տնտեսական և ներքաղաքական իրավիճակը իշխանություններին ստիպում է վարել առավել հարձակողական, իրավիճակը սրող արտաքին քաղաքականություն, որպեսզի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։
Երևանում իշխանությունները վերջին ժամանակներում ստացել են մի քանի բացասական ազդանշաններ։ Օգոստոսի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, նրան զանգահարելով և հղելով Կրեմլի կայքում հրապարակված հեռագիրը (հուլիսի 1-ին Փաշինյանի շնորհավորանքը եղել է առավել չոր և ձևական)։ Միաժամանակ դրա հետ միասին, Հայաստանում քննարկվում է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար, երկրի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ուժեղացումը։ Նա, ինչպես համարվում է, ունի Ռուսաստանում որոշակի շրջանակների աջակցությունը։ Վանեցյանը վերջերս հայտնել է հայկական ընդիդմանության ընդարձակ բանակցությունների մասին, միակ նպատակով՝ որքան կարելի է արագ փրկվել Փաշինյանի իշխանությունից։ Այս ամենը ակնհայտ ջղայնացնում է հայկական ղեկավարությանը, ում գործողությունները հարևան հանրապետության հետ գնալով դառնում են առավել իռացիոնալ, եզրափակել է օրաթերթը։



Читайте также

Оставить комментарий