ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԲԸՐԲԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![](/uploads/posts/2024-04/1713766244_karo-palyan-413.jpg)
Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:
Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել պատգամավորի մասնակցությամբ միջադեպից։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։