ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԲԼԻՆԿԵՆԻՆ ՏԵՂԵԿԱՑԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս մասին Irevanaz.com-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են՝ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։
Հանդիպման շրջանակներում Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է հրավիրել՝ համաձայնագրի նախագծում ընդգրկված հարցերի շուրջ Ադրբեջանի դիրքորոշումների ու մոտեցումների վրա։
Նշվել է, որ խաղաղ գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, հայկական զինված ուժերը դուրս բերել ադրբեջանական տարածքներից, որոնք դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել, պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես խոսքով, այնպես էլ գործով։
Երկկողմ հանդիպումից հետո կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ պետքարտուղարի հետ եռակողմ հանդիպում։