ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՀՀ ԱԳՆ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
![](/uploads/posts/2024-04/1712480840_ayxan-gadjizade-620.jpg)
Հայաստանի արտգործնախարարության այս պնդումները որևէ հիմք չունեն։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Ինչ վերաբերում է հայկական կողմի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում ռազմական ամրությունների կառուցումը ռազմական բարեփոխումներով բացատրելու փորձին, ինչպես նաև հայտարարություններին, թե զանգվածային սպառազինման քաղաքականությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ապա բոլորին պետք է պարզ լինի, թե ինչու են Երևանի այդ քայլերն անօրինական և վտանգ են ներկայացնում մեր երկրի համար»,- նշել է Այխան Հաջիզադեն։