Հայերի կողմից սպանվել են ավելի քան 2,5 մլն թուրքեր - ցեղասպանությունից «բաժին» են ստացել նաեւ Իրանում ապրող ադրբեջանցիները

Ադրբեջանում ամեն տարի հիշատակվում է մարտի 31-ի - 1918 թ. հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Այդ օրը արխիվներից հանվում են մինչ այդ անհայտ փաստերը:

Չնայած դրան, ոչ բոլորը գիտեն, որ մարտի 31-ը եղել է ցեղասպանության ալիքի գագաթնակետը, որի սկիզբը դրվել է ավելի վաղ՝ XIX դարի վերջին: Նշենք, որ այն ժամանակ հայերը ադրբեջանցիներին ոչնչացրել են ոչ միայն Բաքվում եւ Հյուսիսային Ադրբեջանի մյուս շրջաններում: Անմեղ ու խաղաղ ադրբեջանցիների կոտորման խոշոր դեպքեր են տեղի ունեցել նաեւ Հարավային Ադրբեջանում - Ուրմիայում, Սալմաստում, Խոյում, Շարաֆխանում, Գուշչիում եւ այլն:

XIX-րդ դարի վերջին եւ XX-րդ դարի սկզբին ադրբեջանցիների բնաջնջման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք դիմեցինք Ազգային ԳԱ-ի Ա.Բաքիխանովի անվան պատմության ինստիտուտի «Ադրբեջանցիների տեղահանման եւ ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ, գիտնական, պատմաբան Իսրաֆիլ Մամեդովին:

Նրա հետ անցկացված հարցազրույցից մենք իմացանք, որ XIX-րդ դարի վերջից մինչեւ XX-րդ դարի սկիզբը հայերը ցեղասպանության են ենթարկել ավելի քան 2,5 մլն. ադրբեջանցիների: Պատմաբանն իր զրույցը սկսեց հայերի կողմից «1915թ. ցեղասպանության զոհերի» հիշատակը հավերժացնելու համար կատարած աշխատանքներից:

- Նրանք «ցեղասպանության զոհերի» հիշատակին նվիրված յուրահատուկ հուշարձան կոթող են ստեղծել, որը կառուցվել է դեռ սովետական ժամանակաշրջանում. 1965թ. «Գարանգուշ» բերդում (հայերը վերանվանել են այն «Ծիծեռնակաբերդ»), իսկ 90-ական թվականներին դրան ավելացրել են հուշարձաններ՝ նվիրված Սումգայիթի, Գյանջայի եւ Բաքվի դեպքերի «զոհերին»:

Հայերն այդ հարցին ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան մենք: Պատահական չէ, որ նրանք վաղուց են ստեղծել գիտա-հետազոտական կենտրոն, Ցեղասպանության ինստիտուտ, որի դիրեկտորը Վալերի Բարսեղյանն է: Գործում է նաեւ երկու թանգարան՝ նվիրված «հայերի զանգվածային կոտորածին», մեկը Սարդարաբադի թանգարանում է տեղավորված, իսկ մյուսը գործում է Ցեղասպանության ինստիտուտում: Կցանկանայի որպեսզի մեզ մոտ էլ գիտա-հետազոտական ինստիտուտ ստեղծվի, որտեղ մենք հնարավորություն կունենանք Աղբաբայից (Ամասիա) մինչեւ Խանքենդի հայերի կողմից բռնազավթված ավելի քան 2 հազար ադրբեջանական գյուղերի մակետները ստեղծել, ցույց տալ բռնագրավման աճի դինամիկան, ինչպես նաեւ ադրբեջանցիների էթնիկական մաքրման քաղաքականության արդյունքների ամբողջական պատկեր ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել էթնիկական ատլաս ու ցեղասպանության փաստերի քարտեզ եւ էթնիկական մաքրման քարտեզներով հատուկ ալբոմ-ատլաս, իսկ հետո այդ ամենը տարածել բոլոր երկրներում:

- Իսկ ձեր կարծիքով ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն հայերի կողմից 80-ական թ. վերջերից ոչնչացված նոր զոհերի վերաբերյալ:

- Ցավոք պետք է նշել, որ հայկական նվաճման հետեւանքով վերջին 15 տարիների ընթացքում գրեթե բոլոր շրջաններում ու բնակավայրերում զոհվածների ծառուղիներ են ստեղծվել: Շատ կարեւոր է բոլոր այդ գերեզմանների անձնագրավորումը, յուրաքանչյուր նահատակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելը, գրքերի լույս ընծայելը: Ամեն մի ծնվող ապրելու իրավունք ունի: Այդպիսի իրավունք հայ ժողովուրդը եւս ունի: Սակայն ցավոք սրտի վերջին 200 տարվա ընթացքում հայերն իրենց երջանկությունը կառուցում են հարեւանների եւ հատկապես ադրբեջանցիների դժբախտության վրա եւ այժմ էլ շարունակում են այդ քաղաքականությունը:

- Հայերի կողմից սպանված ադրբեջանցիների քանակության վերաբերյալ տարբեր թվեր են ասվում: Ձեր կարծիքը այդ մասին:

- Դեռ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի տարածքից Ադրբեջան եւ Թուրքիա են անցել ավելի քան 250 հազար զինված հայեր: Բացի դրանից Եվրոպայի մի շարք երկրների զինված ուժերի կազմում մոտ 50 հազար հայեր կռվել են Թուրքիայի դեմ: Ամերիկացի գիտնական Ջաստին Մակարտին նշում է, որ 1915 թ մինչեւ 1922 թվականը զոհվել են 600 հազար հայեր եւ 2,5 մլն թուրքեր: Ես պարզապես զարմանում եմ, թե հայ գիտնականները ինչպես կարող են ընդհանրապես խոսել «հայերի ցեղասպանության» մասին:

irevanaz.comՕրինակի համար ասեմ, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի տարածքը ներխուժած հայ կամավորականները վերադարձին «անցել են» Ղարս-Իրավան ճանապարհի վրա գտնվող բնակավայրերով եւս: Նրանք 84 գյուղերը պարզապես ջնջել են երկրի երեսից: Այդ նույն ճանապարհով անցնող մյուս հայ կամավորականները Նախիջեւանից ու Իրավանից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եղած ադրբեջանական գյուղերում կոտորածներ են կազմակերպել: Միայն Զանգեզուրի շրջանում հայերը ոչնչացրել են 135 հազար խաղաղ մարդկանց, իսկ Սիսիանում կոտորել 10065 մարդ:

Սովետական շրջանում «Հայ-թուրքական ընդհարումները » գրքում նույնիսկ հայերն իրենք խոստովանել են, որ Իրավանի խանությունում, հետո էլ նահանգում գոյություն է ունեցել 1301 գյուղ, որից 959-ը եղել է զուտ ադրբեջանական: Այն ժամանակ այդ տարածքներում ապրել են 352 հազար ադրբեջանցիներ: 1988-89 թ. բոլոր ադրբեջանցիները այդ տարածքներից վտարվել են եւ ավարտվել է «Հայաստանն առանց թուրքերի» քաղաքականությունը: Ավարտվել է նաեւ թուրքական տեղանունների (աշխարհագրական անունների) փոխարինման պրոցեսը:

Զրույցի վերջում գիտնականը նշեց.«Այս բոլորից հետո մեղք գործած կլինենք կասկածել, որ հայերը դարեր ի վեր ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել, այնպես որ ցեղասպանությունը նրանց պետական քաղաքականությունն է՝ ուղղված տոհմի, ազգի, ժողովրդի ոչնչացմանը: Ասվածներին կարող ենք ավելացնել, որ հայերի համար թուրքը , անկախ բնակության վայրից, թշնամի է : Ստորեւ բերվող փաստերը հաստատում են, որ զանգվածային ոչնչացման են ենթարկվել նաեւ հարավային ադրբեջանցիները՝ Իրանի տարածքում: 1918 թ. Ուրմիայում կատարված կոտորածը դրա վառ ապացույցն է «Զորոաստր մարգարեի երկիր-Ուրմիա»-ի հեղինակը՝ Ալի Դեհգանին իր գրքում գրում է, որ 1918թ մարտի 17-ին, Նովրուզի տոնի նախօրյակին նա ականատեսն է եղել Ուրմիայում հայկական նվաճողական քաղաքականության զոհը դարձած 10 հազար թուրքերի սպանությանը: Նշենք, որ հեղինակն այն ժամանակ 15-16 տարեկան է եղել եւ նա բոլոր այդ դեպքերը իր ընտանիքի հետ մեկտեղ է ապրել: «...Իրանի արտգործնախարարության այն ժամանակվա ուրմիացի ներկայացուցիչ Ռահմատուլլա խան Մոթամադուլ Վուզարան իր հուշերում գրում էր այդ հարցի գաղտնի քննարկման մասին: Ուրմիայի կոտորածները հաստատող այդ փաստերը ներկայումս գտնվում են Լոնդոնում, Քավե Բայաթի թոռան մոտ, որը հավաքել ու խմբագրել է այդ հուշագրերը, որտեղ ասված է. «...ամերիկացիները հայ-ջարդարարներին հայտնել են օսմանյան զորքերի Ուրմիային մոտենալու մասին: Հայերն սկսել են դեպի Սուլդուզի կողմը (պարսիկներն այդ քաղաքը վերանվանել են Նեգետե ) փախչել: Եւ երբ օսմանյան զորքերը «Յուրդշահի» դռներից քաղաք են մտել, Ուրմիայի բնակչությունը նրանց ընդունել է ուրախությամբ եւ մեծ ցնծությամբ: Վեցամսյա կոտորածներին, ջարդերին ու սպանություններին վերջ է տրվել ...» :

Ալի Դեհգանին գրում է. «... չնայած Ուրմիայի ջարդերի վերաբերյալ լայն տեղեկությունների տարածմանը, պետք է նշել , որ այդ դեպքերի մեղսակիցները հանդիսացել են նաեւ Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից եկած միսիոներները: Նրանք հայերին ուղղակիորեն դրդել են թուրք-մուսուլմանների սպանության» : Հայերին անմիջականորեն զինել է Ուրմիայում Ռուսաստանի հյուպատոս Նիկիտին-դենը, որը եւ ճշտորեն վերահսկել է կոտորածների հետ կապված իրադրությանը:

...Իր դերն է կատարել նաեւ ԱՄՆ-ի հյուպատոսարանի ներկայացուցիչ Շետը: Արդեն կոտորածներից մեկ օր հետո մուսուլմանները նրա մոտ են եկել եւ ցանկացել իմանալ զանգվածային ջարդերի պատճառը, սակայն նրանց ամեն անգամ պատասխանել են. «Պարոն Շետը քնած է , նրան չի կարելի արթնացնել...»:

Ուրմիայի կոտորածների ժամանակ, վեց ամսվա ընթացքում Ուրմիայում եւ մոտակա գյուղերում 200հազար ադրբեջանցիներ են ոչնչացվել: Հարավային կոտորածներում հիմնական դեր է խաղացել նաեւ հայերի կողմից գովված, « մեծ զորապետ» Անդրանիկ Օզանյանը, որը հետագայում իր արարքների համար կորցրել է մի ականջը: Նրա զորքերը շրջապատել են Խոյը եւ քաղաքի անկումից հետո մտադիր են եղել գրավել Թավրիզը : Իրավան-Խոյ ճանապարհին Անդրանիկը ոչնչացրել է բոլոր թուրքական բնակավայրերը: Նրա ջոկատները ոչնչացրել են նաեւ Մուղանի ադրբեջանցիներին: Կոտորածների ընթացքում երկրի հարավում շուրջ կես միլիոն ադրբեջանցի է ոչնչացվել:Այսօր համայն աշխարհը դեմոկրատիայից ու լիբերալիզմից, հումանիզմից եւ այլնից է խոսում: Հայերն իրենց գաղափարախոսությունն այնպես են կառուցել, որ «նրանց միշտ կոտորել , սպանել ու ոչնչացրել են » եւ նրանց պետք է խղճալ: Սակայն իմանալով, որ նրանք մի քանի տարվա ընթացքում ոչնչացրել են 2,5 մլն թուրքերի, սկսում են ափսոսալ պատմության շրջադարձի համար:

«Զերկալո», 27.03.04.



Читайте также

Оставить комментарий