Վիտալիյուս Կարակորսկիս. «Արդբեջանական ժողովրդի ցեղասպանությունը (1905-1994)» պատմական ակնարկը միայն լուսաբանում է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության թեման»

irevanaz.comՑեղասպանության մասին գրել բացառիկ դժվար է, դա ես շատ լավ գիտեմ՝ ինքս ինձ, քանի որ շատ տարիներ, որպես հրեա լրագրող Լիտվայում զբաղվում եմ Հոլոքոստի հիմնահարցով: Երբ խոսք է գնում հազարավոր անմեղ զոհված կյանքների մասին, բոլորովին էլ հեշտ չէ օբյեկտիվ լինելու համար տիրապետել էմոցիաներին եւ զգացումներին:

Մյուս կողմից նման պարագաներում գոյություն ունի անտարբերության որոշ ձեւի վտանգ, որ իբր. «մի մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների զոհվելը վիճակագրություն է»:

Հոլոքոստի հետ առնչվող զգացումները մինչեւ օրս էլ չեն հանդարտվում, թեկուզ այս սարսափելի երեւույթն ուներ իր սկիզբն ու վերջը եւ այս մարդակեր վարչակարքը ջախջախվեց: Պատմությունը վաղուց է իր վճիռը կայացրել այդ հանցավոր գաղափարախոսության հանդեպ եւ այդ գործելակերպի նկատմամբ, իսկ կոնկրետ դատական վճիռները՝ դահիճների դեմ ներկայացվել են, ներկայացվում են եւ հուսով եմ, որ ներկայացվելու են եւ ուժի մեջ են մտնելու:

Այլ բան է կովկասյան ժողովուրդների դեմ ուղղված եւ դարեր շարունակ ձգձգվող ողբերգությունը: Այստեղ ցեղասպանության զոհերն ու դահիճները նախկինի պես հարատեւում են կողք-կողքի, այս սարսափելի հանցագործության ոգեւորողներն ու պատվիրատուները կազմում են դավադիր պլաններ, ինքնակամ ձեւում են սահմանները եւ իրենց արյունոտ վիճակագրության պլաններն իրականացնում վրացիների, չեչենների եւ ադրբեջանցիների հանդեպ...

Արժե արդյո՞ք ասել, որ շարունակվող հակամարտության պայմաններում միակողմանի ճշմարտության մենաշնորհը ոչ թե պարզապես վտանգավոր, այլ մահացու է... Իսկ սովետական զավթման ժամանակ առաջացած մենաշնորհը Լիտվայում (եւ ոչ միայն Լիտվայում) հարատեւել է շուրջ քսան տարի: Անկախության տարիներն, այնուամենայնիվ իզուր չեն անցել, մեր երկրում կարելի է թվարկել մի քանի հեղինակների, որոնք խոր թափանցում են մինչեւ հիմա Կովկասը անհանգստացնող հիմնահարցերի մեջ: Նրանց մեջ աչքի է ընկնում լիտվացի պատմաբան, ազգաբան եւ քաղաքական մեկնաբան Իմանտաս Մելյանասը, որի աշխատությունների մի մասը նվիրված է թուրքական, կովկասյան եւ մահմեդական թեմատիկային:

Նրա նորագույն աշխատությունը լիտվերեն լույս տեսած «Ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությունը (1905-1994)» պատմական ակնարկն, որը մայիսի վերջերին տպագրվել է «Genocidas ir rezistencija» գիտական հանդեսի 2009 թվականի № 1(25) էջ՝ 132-150-ում), պետական գիտահետազոտական հրատարակչությունում՝ Լիտվայի ցեղասպանության եւ բնակիչների դիմադրության հետազոտության կենտրոնում (ԼՑԲԴՀԿ):

Սա առաջին նմամօրինակ աշխատություն է ոչ միայն Լիտվայում, այլ նաեւ ամբողջ մերձբալթյան պատմագրությունում, որը տպագրվել է պետական գիտական հրատարակչությունում, որի նպատակն է լիտվացի ընթերցողին ծանոթացնել մարդկության պատմության եւս մի խայտառակ էջին: Այն, որ այս պատմական ակնարկում մի ժողովրդի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես զոհեր, իսկ մյուսինը որպես դահիճ, արտացոլում է այն ժամանակվա կոնկրետ իրավիճակը եւ ոչ թե հեղինակի համակրանքն ու հակակրանքն է արտահայտում այս կամ այն ժողովրդի հանդեպ:

Պատերազմի եւ երկպառակության ժամանակ անմեղ տուժողներ լինում են երկու կողմից էլ, սակայն սույն հոդվածը նվիրված է ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններին որպես այդպիսին եւ նամանավանդ ոչ հայ-թուրքական հարաբերություններին այլ միայն լուսաբանում է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության թեման: Ըստ էության այս հոդվածով Լիտվայում ավարտվում է միակողմանի ճշմարտության մենաշնորհը:

Իմ կարծիքով Ի.Մելյանասի ուժեղ կողմը ներկա դեպքում հանդիսանում է այն հանգամանքը, որ նա ինքը չի պատկանում հակամարտող կողմերից ոչ մեկին: Առավել եւս, ձգտելով օբյեկտիվության պատմաբանը դիմել է Լիտվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին եւ խնդրել ներկայացնել նկարագրվող պատմական դեպքերի մասին եղած նյութերը: Ակնարկում հայերենից բացի օգտագործվել են ֆրանսիական եւ ռուսական աղբյուրները: Սակայն, իրականում այս աշխատությունը բնական է դարձնում Ի.Մելյանասի յուրահատուկ ուշադրությունը լիտվական հեղինակներին՝ Վ.Կրեվե-Միցկյավիչյուսին, Պ.Վայտեկունասին, Ռ.Լապայտիսին, Դ.Մուսնիցկասին եւ այլոց:

Իհարկե, թեման բացահայտելու համար առաջին հերթին օգտագործվել են ադրբեջանական աղբյուրները: Հեղինակի խոսքերով հոդվածի լույս ընծայմանը մեծ օժանդակություն են ցուցաբերել Բալթիայի ադրբեջանցիների Կոնգրեսը (նախագահը Ահմեդով Ուլդուզխանը - Ռիգա) եւ Լիտվայի ադրբեջանցիների Համայնքի նախագահ՝ Մահիր Համզաեւը: Այսպիսով, տվյալ գիտական աշխատության համար ստեղծվել է ընդարձակ եւ հարուստ փաստերի ու փաստարկումների հիմք՝ դրան սակավատեղյակ լիտվացի ընթերցողների համար (բոլորովին առաջին անգամ հրատարակվող) փաստեր, փաստաթղթեր, հիշողություններ, նամակագրություններ (պաշտոնական անձանց), հրապարակախոսների, ազգագիրների, պատմաբանների դիվանագետների եւ գրողների հոդվածները:

Ի տարբերություն այս թեմայով գրող Եվրոպական հեղինակների, Ի.Մելյանասը չի տառապում քաղաքական կոռեկտությամբ, որովհետեւ նրա ձեւակերպած եզրակացությունները հնչում են որպես վճիռ մարդատյացների եւ զավթիչների հանդեպ:

«Էթնիկական մաքրազտումները, որոնց ժամանակ որոշ տարածքների ազգագրական իրավիճակը փոխվում է այդ տարածքի նախկին բնակչության բնաջնջման կամ տեղահանության ճանապարհով, բոլորի կողմերից ընդունված է համարել ցեղասպանություն կամ ավելի ճիշտ՝ ազգասպանություն, ցեղասպանության մի այլ տարատեսակ: Եվ դրա համար էլ ադրբեջանցիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ ժողովուրդների ներկայացուցիչների, որոնք դավանում են Իսլամը, չի կարող «ավելի արդարացի» լինել, քան այն ցեղասպանությունը որն ապրել են հենց իրենք՝ հայերը:

Իսկ «Մեծ Հայաստան» ստեղծելու պլանը, որն իրականացվել է էթնիկական մաքրազտման ճանապարհով, շատ բանով նման է այսպես կոչված «կենսական տարածքի» ընդարձակման, որն իրականացվել էր նացիստական Գերմանիայի կողմից:

Հայաստանը չցանկանալով համաշխարհային հանրության կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա լուծել այս արյունահեղ հիմնահարցը, ինչպես նաեւ ճանաչել ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությունը, ինչպես նաեւ դուրս գալ զավթած տարածքներից, հատուցել պատճառած վնասը, առաջին հերթին իրեն թույլ չի տալիս կարգավորել իր հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Իսկ դա Ռուսաստանի համար, որը ձգտում է իրականացնել իր ռազմավարական աշխարհաքաղաքական նպատակները Կովկասում (եւ ոչ միայն Կովկասում) նախադրյալներ է ստեղծում հետագայում այդ «սառեցված» հակամարտությունները շահարկել տարածաշրջանում եւ խաղարկել հակամարտության մասնակիցների ճակատագիրը:

Կարդալով Ի.Մելյանասի աշխատությունը ես միշտ հիշել եմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան տիկին Ջին Կիրկպատրիկի 25 տարի առաջ (1984 թվականի հոկտեմբերի 10-ին) սիոնիզմի դեմ ուղղված հերթական կամպանիայի առթիվ մարգարեաբար արտասանած խոսքերը (իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված մշտական քարոզչական հարձակումները հիշեցնում են մի շարք պետությունների եւ նրանց ղեկավարների «հակասիոնիզմը»):

«Մենք թույլ ենք տվել ստի տարածվելուն եւ չենք հերքել այն: Այնուհետեւ այն գերաճել է քաղաքականության եւ այդ քաղաքականությունը նույնպես չի դատապարտվել եւ գերաճել է մահվան... Երբեմն ամբողջ մի ջողովրդի ճակատագիրը կախված է լինում խոսքերից...»:

Վիտալիուս Կարակորսկիս,

Լիտվայի Եվրոհամայնքի Խորհրդի անդամ:



Читайте также

Оставить комментарий