ԱԳՆ-Ն՝ ԻՐԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը, Թաբրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը դիտարկում են թեժ գծերին ստացված քաղաքացիների դիմումները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ ձեռնարկված քայլերի արդյունքում Ադրբեջանի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներ, հատել են իրանա-ադրբեջանական սահմանը։
Մեր դեսպանատներն ու հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքը։

