ՄԱԶԱՀԻՐ ՓԱՆԱՀՈՎ. ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՔՎԵԱՐԿՈՂԸ ԿՄՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Տվյալ ընտրողին, ինչպես նաև ազատագրված շրջաններից, Խանքենդիից, Խոջալուից առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև», - ասել է Փանահովը:
Երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը Ադրբեջանի ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 7-ին: Իշխող «Ենի (նոր) Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։