Իոսիֆ Շագալ. «Ադրբեջանի համար սփյուռքը տարեցտարի սկսում է հսկայական դեր խաղալ»
Հարցազրույց «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիայի նախագահ, Իսրայելի խորհրդարանի նախկին անդամ Իոսիֆ Շագալի հետ:
- Դուք ինչպես ե՞ք գնահատում Բաքվում տեղի ունեցող Աշխարհի Ադրբեջանցիների III համագումարը:
- Անշուշտ, դա շատ կարեւոր միջոցառում էր: Այսօր աշխարհը գլոբալացվել է, հաղորդագրությունները հիանալի են եւ խոշոր պետությունների միջեւ այլեւս որեւէ հեռավորության չկա: Եվ այդ առումով սփյուռքի թեման եւ նրա դերը հսկայական է: Հատկապես նման մի երկրի համար, ինչպիսին է Ադրբեջանը: Բայց ես առաջին հերթին, այնուամենայնիվ, կանգ կառնեմ Իսրաելի վրա, որովհետեւ եթե չլիներ հրեական սփյուռքը, ապա մեզ համար ընդհանրապես, շատ վատ կլիներ: Իմ դիտարկմամբ, սփյուռքի դերը Ադրբեջանի համար տարեցտարի հսկայական նշանակություն է ունենում: Այն զարգանում է, իսկ դա նշանակում է, որ նրա ներկայացուցիչները սկսում են հասնել որոշակի հաջողությունների, սկսում են նվաճել որոշակի սոցիալական նշանակություն այն երկրում, ուր նրանք տեղափոխվել են: Եվ եթե նրանք չեն կորցրել կապերը Ադրբեջանի հետ, ապա նրանք օգտագործում են իրենց սոցիալական կշիռը՝ երկիրի շահերը պաշտպանելու համար: Սա շատ գրագետ է ու ճիշտ: Ամեն դեպքում, Իսրայելական համայնքը կազմված է Ադրբեջանից արտագաղթողներից, իսկ դա նշանակում է 55 հազար մարդ՝ հավանաբար առավել առաջադեմ: Բայց, այնուամենայնիվ, անհատական է, որովհետև նրանց մեծ մասը հրեաներ են: Հրեաները վերադարձել են իրենց պատմական հայրենիք: Բնական է, որ իրենց հայրենիքում առաջ գնալու համար նրանք ավելի լավ հնարավորություններ ունեն, քան ասենք ադրբեջանցիները, ովքեր տեղափոխվել են Գերմանիա:
Իսրայելական սփյուռքը այնտեղ ունի որոշակի առավելություններ, բայց միեւնույն ժամանակ, Ադրբեջանից արտագաղթողների հաջողությունը Իսրայելում խլացուցիչ է: Ոչ ոք նման շատ մոտիկներ չունի: Ազգային ժողովի պատգամավոր եղել է, առաջատար լրագրողներ եղել են, այժմ ՌԷԿԱ պետակամ ռադիոյի փոխտնօրենը հանդիսանում է ծագումով Սումգայիթից՝ Վիկա Դոլինսկայան: Նա մասնակցել է կոնգրեսում: Յոքնեամի քաղաքի փոխքաղաքապետ Ռոման Պերեսը ծագումով Բաքվից է: Մաալոտա քաղաքի փոխքաղաքապետ Արկադի Պոմերանեցը նաև ծագումով Բաքվից է: Իսկ Կիրյատ-Յամ քաղաքի փոխքաղաքապետ Ադամ Ամիլովը, որը հանդիսանում է նաեւ Իսրայել – Ադրբեջան ասոցիացիայի փոխնախագահը, ծագումով Սումգայիթից է: Դա դեռ բոլորը չէ: Կան առաջատար լրագրողներ, շատ հայտնի գիտնականներ, մեծ թվով բժիշկներ: Նրանք բոլորը տեղավորվել են, եւ նրանց համար այն, ինչ կոչվում է հարաբերություն հայրենիքի հետ, դա իրենց ֆինանսական հարցերը բարելավելու ցանկություն չէ: Բարեբախտաբար, շատ դեպքերում Իսրայելում դա այդպես չէ: Ընդհակառակը, կան շատ մարդիկ, որոնք ամբողջովին ապահովված եւ հարուստ են, ովքեր գալիս են եւ առաջարկում են, եկեք մի բան անենք, եկեք գնանք, եկեք դեղեր հավաքենք: Բժիշկները ասում են թույլ տվեք մեզ այնտեղ անվճար աշխատել, օգնել ճամբարներում գտնվող փախստականներին: Ինչ կարո՞ղ ենք անել դրա համար: Այո, այո: Ես, արդեն, որպես ոչ երիտասարդ մարդ, նման մոտեցումը ընդունում եմ հալած յուղի պես: Եվ ես շատ երջանիկ եմ:
- Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Աշխարհի Ադրբեջանցիների III համագումարի մասնակիցների ելույթները:
- Գիտեք, ես շատ յուրօրինակ եմ վերաբերում սփյուռքին, որովհետեւ ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում դա: Երբ ես գրեթե 4 տարի եղա ԱԺ պատգամավոր, եւ որպես Կնեսետի անդամ ճամփորդեցի շատ երկրներ եւ հանդիպեցի մեր սփյուռքի հետ: Բնականաբար, բոլորը գիտեին, որ ես բաքվեցի եմ և բոլոր բաքվեցիները մոտենում էին, եւ ես հարցնում էի, թե նրանք ինչպես են ապրում: Իրոք սփյուռքը սկսում է օգուտ տալ, հակառակ ներգործությունը (անգլերեն - feedback) միայն այն դեպքում, եթե ներկացացուցիչները ձեռք են բերում լուրջ առաջընթաց: Հենց այս առումով ադրբեջանական սփյուռքը... պատահական չէ, որ նրա վերելքը սկսեց համեմատաբար վերջերս: Որովհետև սերունդն արդեն աճել է: Ծնողների երեխաները մեծացել են ու այցելում են բուհեր, նրանք սահուն տիրապետում են այն երկրի լեզվին, որտեղ նրանք ապրում են: Մյուս կողմից, փառք Աստծո, ողջ են նրանց ծնողները, տատերն ու պապերը՝ իրենց ադրբեջանական լեզվով, շաքեր բուրայով, Նովրուզ բայրամով, ովքեր իրենց ավանդույթներով չեն մոռանում այդ: Նրանք միասին են: Եվ ստացվում է այն, ինչը պետք է: Երիտասարդներն իրենց փայլուն գերմաներենով կամ անգլերենով, կամ եբրայերենով, եւ Ադրբեջանի նկատմամբ սիրով սկսում են օգուտ բերել: Ահա թե խոսքն ինչի մասին է գնում: Կոնգրեսի շատ մասնակիցներ կյանքում ինչ-որ բան ձեռք են բերել, սակայն ամեն ինչ թելադրված է սոսկ միբանով՝ Ադրբեջանի նկատմամբ սիրով: Ես տեսնում եմ այդ:
Ադրբեջանն այս առումով եզակի երկիր է: Դա ճշմարտություն է: Ստուգված է: Ես 22 տարի է, որ բնակվում եմ Ադրբեջանի սահմաններից դուրս: Ահա օրինակ, Իսրայելում կարևոր չէ, թե ինչ թեմա է լինելու, երեք մարդ կունենա երեք, իսկ 800 մարդ՝ 800 կարծիք: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, եւ կյանքում երբեք չեն զուգադիպի: Սակայն այն ամենը, ինչը կապված է Ադրբեջանի հետ, հանդիսանում է բացարձակապես միաբանություն է: Դա բացարձակ է: Ես ողջ այս երեք տարվա ընթացքում Ադրբեջանի մասին ոչ միայն վատ խոսքերի, այլ նույնիսկչափավոր խոսքերի չեմ հանդիպել: Միայն գովասանական: Մարդիկ, իրոք շատ են սիրում իրենց երկիրը: Կարծում եմ, որ ձեր Սփյուռքի հարցերով պետական կոմիտեն շատ լարված է աշխատում: Իրոք: Դա համեմատաբար նաեւ երիտասարդ կազմակերպություն է, բայց դա կարծես փորձ է ձեռք բերել եւ այժմ աշխատում է որպես մեծահասակ: Այսինքն, նա արդեն ունի մոտեցումներ, գիտի թե ում դիմել, ինչպես դիմել, ինչպես աշխատել խորհրդարանների հետ: Ադրբեջանի ղեկավարությունը, երեւում է լուրջ գումարներ եւ ջանքեր է ներդնում սփյուռքի հետ աշխատելու գործին, եւ արդյունքն ակնհայտ է:
Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանն ունի երկու լուրջ գլոբալ խնդիր: Դա, իհարկե, ղարաբաղյան ճգնաժամն է, պատերազմը, որը 20 տարի է, որ շարունակում է: Ղարաբաղի խնդիրը եւ օկուպացված տարածքների խնդիրը: Ուրիշ լուրջ խնդիրներ չկան:
Փառք Աստծո, որ չկան: Կարծում եմ, որ սփյուռքի դերն այս հարցում շատ լուրջ է, եւ ես չեմ ուզում լինել նման թթխմոր հայրենասեր, բայց ես ունեմ այն զգացւմը, որ շուտով համաշխարհային հասարակության կարծիքն աստիճանաբար ... Նրանք, այո, նրանք ընդունում են, որ, այո, բոլոր օրենքներն Ադրբեջանի կողմում են, բայց չեն ուզում նաեւ շատ վիճաբանել մյուս կողմի հետ: Ինչ վերաբերում է Հայկական սփյուռքին, նա ունի լուրջ դիրքեր շատ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում, եւ մենք դա լավ էնք գիտակցում: Սակայն վերջին ժամանակներս ես նկատում եմ Ադրբեջանի հանդեպ համակրանք մի տեսակ դինամիկ առաջընթացով, եւ ոչ միայն բառերով, այլև համակրանք՝ կապված իրական գործերի հետ: Եւ ես չեմ կարող ասել, թե դա 100 տոկոսով հանդիսանում է սփյուռքի երախտիքը, սակայն սփյուռքը նաեւ լուրջ դեր ունի այս գործում եւ կունենա:
Իսկ Իսրայելը, այս առումով, հրեաները, ինչ էլ որ մեր մասին խոսեն, հրեաները շնորհակալ ժողովրդ են: Հանուն այն բանի, որ ադրբեջանցիները վերջին կտոր հացը կիսել են մեզ հետ եւ մեզ հնարավորություն են տվել իրար հետ հավասար ապրելու, հանուն այն բանի, որ այս երկրում երբեւէ չի եղել հակասեմիտականություն, եւ հանուն այն բանի, որ այս երկրում մինչ այսօր ապրում են 30 000 հրեաներ, եւ որքան ինձ հայտնի է, լավ են ապրում, ես դա հաստատ գիտեմ, եւ հանուն դրա՝ Իսրայելը երբեք չի մոռանա եւ ողջ կյանքում, որքան այդ երկիրը գոյություն կունենա՝ Իսրայելը միշտ կպաշտպանի Ադրբեջանին: Միշտ: Իր բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով:
Այս առումով մեր երկրների միջեւ շատ լավ հարաբերություններ կան: Ոչ ամեն ինչի մասին է խոսվում, այո, պետք չէ ամեն ինչի մասին խոսել: Կան բաներ, որոնց մասին ժողովուրդը բոլորովին պարտադիր չէ իմանա: Կարեւորն այն է, որ մենք ունենք հիանալի հարաբերություններ: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 4 միլիարդ դոլար, եւ կա աճի դինամիկա: Ցավոք, Իսրայելում կան տարբեր երկրների 60 դեսպանատներ, իսկ Ադրբեջանի դեսպանատուն չկա: Սակայն 60 պետությունների թվում, միգուցե 58-ի հետ մենք չունենք այնպիսի ապրանքաշրջանառություն, ինչպես Ադրբեջանի հետ: Ամեն ինչին պետք է նայել ռեալ, ողջամտությամբ ու պրագմատիզմով: Դա մեզ սովորեցնում է ժամանակակից քաղաքականությունը: