Ավիգդոր Լիբերման. «Իսրայելը անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»
Հարցազրույց Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ։
- Պարոն Լիբերման՝ դուք ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-իսրայելական համագործակցության զարգացման ներկա մակարդակը։
-Նախ, մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ հիանալի են եղել, ադրբեջանական և հրեական ժողովուրդներին պատմականորեն կապում են բարեկամության սերտ կապեր։ Այդ հարաբերությունները երբեք չեն ունեցել այնպիսի հզոր հիմքեր, ինչպիսին դրանք ունեն այսօր։
Իսրայելի Պետությունում Ադրբեջանի անկախության 22-րդ ամյակին նվիրված տոնական ընդունելության անցկացումը՝ դա մեր փոխհարաբերությունների զարգացման մեջ նոր փուլ է։
Իսրայելի Պետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև հարաբերությունները, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այցը Իսրայել, ինչպես նաև իմ Ադրբեջան այցերը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների վիճակը՝ ներառյալ երկրների միջև ապրանքաշրջանառությունը վկայում են գործընկերության բարձրագույն մակարդակի մասին։ Կարծում եմ ամենագլխավորը նրանում է, որ այդ փոփհարաբերությունների բարձր տեմպը պահապանվում է։
Կարող եմ ասել, որ դա կապված է նաև մեր քաղաքական լայն փոխհարաբերությունների հետ։ Մենք անվերապահորեն աջակցում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, մենք աջակցում ենք նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներին։ Անշուշտ՝ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները դարձել են ձեր երկրում ժամանակակից ժողովրդավարական հասարակության կառուցման ևս մեկ ապացույցը։
Ես համոզված եմ, որ դժվար է սպասել մեր երկրների միջև առավել սերտ, առավել խոր հարաբերությունների, որը կազմավորվել է այսօր։
-Հաշվի առնելով այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին իրադարձությունները՝ այնպիսիները, ինչպես «արաբական գարունը», Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության մեջ փակուղային վիճակը՝ ինչպե՞ս կարելի է այս բարդ իրավիճակում հասնել խաղաղության։
- Ինձ թվում է մենք իրոք շատ նման ենք, ինչպես մեր խնդիրներում, այնպես էլ մեր արտաքին քաղաքական ուղու մեջ։ Մենք ուզում ենք պահապանել մեր ամբողջականությունը և անցկացնել սեփական խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը։ Դրա համար էլ համապարփակ խաղաղ կարգավորման հարցը՝ դա ամենից առաջ հարց է մեր բոլոր հարևանների հանդեպ։
Ինձ թվում է, որ հատկապես այն, ինչ մենք այսօր նկատում ու տեսնում ենք՝ «արաբական գարուն», «արաբական ձմեռ», Մերձավոր Արևելքի խնդիրը՝ դա նախ և առաջ հենց պետություններում, յուրաքանչյուր հասարակության մեջ ներքին խնդիրներ են։ Դա Իրանի, Սիրիայի, Իրաքի ներքին խնդիրն է։ Եվ երբ մենք նկատում ենք խնդիրների բարդ համակարգ, որտեղ խառնված են նաև տարածաշրջանային ու համաշխարհային գերպետությունները՝ տեսնում ենք, որ այդ համակարգը շատ խճճված է։
Դրա հետ մեկտեղ, մեր փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը շատ բանում օգնում է կայունացնել Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մահրիբա «մեծ քարտեզը»։