Շելալե Հասանովա. «Մենք պետք է վերադառնանք Իրևան»

irevanaz.com

Ցավալի է, երբ Հայրենիքը դառնում է անվերադարձ գոտի: Այդ հոգի կեղեքող զգացմունքը ծանր բեռի նման ճնշում է 250 հազար ադրբեջանցիներին՝ Հայաստանի քաղաքացիներին, որոնք 1988 թվականին վտարվեցին իրենց նախահայր օղուզների պատմական հողերից: Սարսափելի է, երբ քո նախնիների հողերը վերածվում է եկվոր վանդալների համար խրախճանքի վայրի:        

Այդ մասին են շշնջում հայ ծայրահեղականների կողմից կտտանքների ենթարկված և սպանված 100-ավոր ադրբեջանցիների հոգիները, որոնք ծնվել, մեծացել և ահաբեկչության զոհ են դարձել Հայաստանում:  

Դրա համար էլ հիանալի է, երբ մի մարդ՝ պասիոնար առաջնորդ, համախմբում է իր ժողովրդին պատմական Հայրենիք վերադառնալու գաղափարի շուրջ:  

«Իրևանը մեր պատմական հողն է և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր: Սա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան». այս կոչը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս  հնչեցրեց «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարի ամբիոնից, ռազմավարական նշանակություն ստացավ յուրաքանչյուր ադրբեջանցու համար, որովհետև այն Իրևանը վերածեց Պատմական հիշողության տաճարի խորհրդանշի:  Միաժամանակ նախագահի այդ կոչը ընդլայնեց Արևմտյան Ադրբեջանից գաղթածների հույսի հորիզոնը, որոնք ապրում են հարազատ Իրևանի փողոցների, Գյոյչայի, Զանգեզուրի, Սիսիանի Գաֆանի, Վեդիի, Դիլիջանի, և այլ պատմական ադրբեջանական բնակավայրերի կարոտով:    

Խորհելով այս մասին՝ հիշում եմ ամուսնուս հետ 1989 թվականի աշնանը ունեցած զրույցը: Նա ծնվել էր Գյոյչա մահալում, սակայն ապրել էր Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում, սովորել էր այն ժամանակ հեղինակություն վայելող Ձերջինսկու անվան դպրոցում: Հարսանիքի նախաշեմին մենք քննարկում էինք մեր ապագա պլանները, երբ նա անսպասելիորեն հարցրեց.       

«Գիտե՞ս, ինչի մասին եմ ես ամենից շատ երազում: Երազում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտով կարգավորվի, և ես կարողանամ քեզ տանել Երևան, քեզ ցույց տամ այն քաղաքը, որտեղ անցկացրել եմ մանկությունս ու պատանեկությունս, ցույց տամ իմ տունը, մեր բակը, որտեղ խաղում էի ընկերներիս հետ, մեր փողոցը, դպրոցը, թերթի խմբագրությունը, որը ղեկավարում էր իմ հայրս, հիվանդանոցը, որտեղ աշխատում էր մայրս»: Այն ժամանակ ես գիտակցեցի, թե որքան ցավալի է, երբ Հայրենիքը դառնում է անվերադարձ գոտի: Այս տարիների ընթացքում, ինչպես ասում են՝ հետևելով երջանկության և բարօրության կանոններին, տուն կառուցեցինք, երեխաներ մեծացրեցինք, ծառ տնկեցինք: Սակայն, ավաղ, ամուսինս այդպես էլ չկարողացավ ինձ ցույց տալ իր մանկության քաղաքը:      

Կարծում եմ, նման տխուր պատմություն ապրում է Արևմտյան Ադրբեջանից՝ ներկայիս Հայաստանից գաղթած յուրաքանչյուր ադրբեջանցու սրտում: Սակայն մենք չենք պարտվել, որովհետև ապրում ենք երազանքի կատարման վստահ ակնկալիքով և նպատակաուղղված կերպով առաջ ենք շարժվում Ադրբեջանի նախագահի կողմից գծագրված ճանապարհով՝ դեպի ցանկալի ապագայի կերպարը, որի անունն է՝ Իրևան:    

Իրավիճակի նման ընկալման դոմինանտության պարագայում միանգամայն պարզ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը այդ քաղաքական տրենդը գլոբալացնում է, որպեսզի ԹՈՒՅԼ ՉՏԱ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽԼԵԼ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, թաքցնել հայկական մայր աթոռի՝ Կիլիկիայից Կարակոյունլու պետության տարածք տեղափոխումը, Իրևանի ամրոցի կառուցումը, Իրևանի կենտրոնում տեղակայված Չուխուր-Սաաթի բեյլերբեկության գոյությունը, որտեղ ադրբեջանական Սեֆևիդների դինաստիայի օրոք ապրում էին Ուստաջլը տոհմի ներկայացուցիչները, Նադիր շահի օրոք Ադրբեջան մարզի, Գաջարների դինաստիայի ժամանակ 23,8 հազար քկմ տարածք ունեցող Իրևանի խանության գոյությունը: Պատմությունը, որն ապացուցում է՝ մինչև ХХ դարը այս հողերում Հայաստան գոյություն չի ունեցել:

Հենց այս անհերքելի փաստերի վրա է հիմնված ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարը: Այո, մենք կվերադառնանք Իրևան՝ մեր նախնիների հիշատակը հարգելու, միջնադարյան ադրբեջանական քաղաքի պատմությունը շարունակելու համար: Ես վստահ եմ, որ ամուսինս ինձ ցույց կտա իր պատանեկության քաղաքը և մեր երեխաները կտեսնեն իրենց պատմական Հայրենիքը:

Շելալե Հասանովա,

Բաքվի Սլավոնական

Համալսարանի ժուռնալիստիկայի

ամբիոնի վարիչ, Վաստակավոր

լրագրող:

Հատուկ՝ Minval.az-ի համար:



Читайте также

Оставить комментарий