«Քանի դեռ Գյումրիի ռազմակայանը ԻՊ դեմ օգտագործելը տեսականորեն հնարավոր է, դրա հավանականությունը բացառված չէ»

irevanaz.comThe Jamestown Foundation-ը հոդված է հրապարակել Գյումրիի ռուսական ավիաբազայի շուրջ վերջին զարգացումների մասին՝ Պեմյակովին արտահանձնելուց մինչև ԻՊ դեմ գործողության մասնակցելու հավանականություն: Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով
«Վերջին տարիներին Հայաստանում ամենաշոկային հանցագործության՝ Գյումրիում հայ ընտանիքի սպանության գործով նոր զարգացում կա: Յոթ մարդու սպանելու համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որին, ըստ ռուսական մամուլում տարածվող տեղեկություններով գուցե արտահանձնեն Ռուսաստանին: Հայաստանում դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, Ռուսաստանում՝ ռազմաբազան զենքով լքելու համար տասը տարվա ազատազրկման:
Պերմյակովի հնարավոր արտահանձնման մասին լուրն անտարբերությամբ ընդունվեց, թեև երկու տարի առաջ՝ սպանությունից անմիջապես հետո, զանգվածային ակցիաներ էին սկսվել դատավարությունը հենց Հայաստանում անցկացնելու պահանջով:
Ռուսական ավիաբազան էլ իր խնդիրներն ունի: Անձնակազմի մի մասը՝ Գյումրիի հայերը, մոտ հարյուր մարդ, բողոքի էին դուրս եկել և հանդիպում էին պահանջում երեք ամսվա աշխատավարձը: Աշխատավարձերը վճարվեցին երեք օր անց, սակայն այդ ընթացքում պարզվեց, որ 200 մարդու հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և պայմանագիրը չի նորացվել:
Այս ռազմաբազայի մասին լրատվամիջոցներում հայտնված մյուս լուրով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստատեսությանը հայտնում էր, որ Ռուսաստանի արտաքին ռազմական ներկայացուցչությունները՝ Կիրգիզիայում և Տաջիկստանոմ, կարող են ներառվել ԻՊ դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ հակառակ Կենտրոնական Ասիայի, Հայաստանը իսլամիստական ահաբեկչության խնդրին չի բախվել և Ռուսաստանը նման պրովոկատիվ գործողություններով Հայաստանը իսլամիստ ծայրահեղականների թիրախն է դարձնում:
Քանի դեռ Գյումրիի ռազմակայանը ԻՊ դեմ օգտագործելը տեսականորեն հնարավոր է, դրա հավանականությունը բացառված չէ: Ռուսաստանում առաջկա նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինը տնտեսության վատթարացող իրավիճակին է բախվել: Եվ ռուսաստանում չեն կարողանում Սիրիայի և Ուկրաինայի մասին քարոզչությամբ հայրենասիրություն արթնացնել: Որպես հետևանք, Պուտինը կարող է որոշել նոր ռազմական գործողություն սկսել, իսկ հայկական քաղաքական էլիտան թույլ քաղաքական կամք ունի Մոսկվայի պլաններին ընդդիմանալու համար: Ապրիլի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքկան ուժերի մեծ մասը փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը, և այժմ նոր Ազգային ժողովը նախորդի համեմատ պակաս լոյալ չի Կրեմլի հանդեպ»:



Читайте также

Оставить комментарий