Վահագն Կարապետյան. «Ադրբեջանը կվերականգնի՝ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը»
Հարցազրույց հայտնի գրող, իսկ այժմ «Լիտերատուրնայա Կանադա» ալմանախի գլխավոր խմբագիր Վահագն Կարապետյանի հետ։
-Ոչ վաղուց Բաքվում՝ ադրբեջանցի և հայ քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ կոնֆերանս է տեղի ունեցել: Միջոցառման մասնակիցները՝ ընդունել են՝ հայ-ադրբեջանական խաղաղասիրական հարթակ ստեղծելու մասին Բաքվի հռչակագիրը։ Դուք պատրաստ ե՞ք միանալ խնդրի խաղաղ կարգավորման ակտիվացման ջանքերին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։
- Բնական է, դրական։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ոչ կառավարական, հասարակական կազմակերպությունները ավելի հաճախ են հաջողությունների հասնում այնտեղ, որտեղ իշխանությունները չեն կարողանում պայմանավորվել։ Ես համոզված եմ այդ որորշման ճշմարտության մեջ։
Մնում է հայ-ադրբեջանական խաղաղապահ հարթակին մաղթել կանաչ ճանապարհ, որպեսզի որքան հնարավոր է՝ հակամարտող կողմերի ավելի շատ քաղաքացիները ընդգրկվեն այդ ազնվաբարո նախաձեռնության շարքերը։
Համոզված եմ, համենայն դեպս՝ առողջ դատողությամբ հայրենակիցներս չեն մնա բարիկադների մյուս կողմում և կմիանան այդ շարժմանը։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել ադրբեջանցի ակտիվիստներին՝ նրա համար, որ հատկապես նրանք են դարձել այս լավ մեկնարկի նախաձեռնողները։
- Ադրբեջանում, ինչպես նաև բուն Հայաստանի որոշ շրջանակներում համոզված են, որ Հայաստանում ներկա իշխանությունը պատրաստ չէ և ամեն կերպ տորպեդահարում է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ջանքերը։ Ձեր կարծիքով, ինչու՞ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն խնդրի վերջնական լուծման մեջ։
- Պատասխանը և պարզ է, և բարդ։ Սկսենք նրանից, որ Հայաստանում իշխանության գլխին օտար մարդիկ են՝ բառիս բուն իմաստով և նրանք վարպետորեն շահարկելով հանրային գիտակցությունը՝ բացահայտ կողոպտում են տեղի բնակչությանը։ Իշխանության գլխին մնալու համար, որպես վահան պաշտպանվում են ղարաբաղյան խնդրով։
Հայաստանի և Ղարաբաղի բնակչության միասնության մասին հռետորական հայտարարություններով բնակչությանը շեղելով առօրյա կենցաղային խնդիրներից, սարսափելի աղքատությունից՝ վերջին հյութերն են քամում երկու կողմերից։ Ոչ ոքի համար գաղտնիք չի հանդիսանում, որ և Հայաստանից և Ղարաբաղից գաղթողների հոսքը սպառնալի չափերի է հասնում, սակայն դա ամենևին էլ չի մտահոգում գահի մոտ կուտակված ձրիակեր իշխանապահներին։ Գիտակցելով, որ քիչ ժամանակ է մնացել՝ նրանք անամոթաբար և բացահայտ ձևով տենդագին զբաղվում են հարստացմամբ։
- Քոչարյան-Սարգսյան քաղաքական դուետի գլխավոր թեզիսներից մեկն է հանդիսանում՝ հայերի և ադրբեջանցիների գենետիկական անհամատեղելիությունը։ Իբրև թե, այդ ժողովուրդները չեն կարողանում միասին ապրել։ Ինչո՞վ է պայմանավորված այդ համոզվածությունը։
- Այդ հաստատումը բացարձակ կեղծիք է։ Եթե նույնիսկ ի սկզբանե մենք ունեցել ենք տարբեր արմատներ, ապա գրեթե երկու հազարամյակի ընթացքում նույն տարածքում համատեղ գոյատևումը չէր կարող չազդել յուրաքանչյուր ժողովրդի էթնոսի վրա։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի մեջ կա ադրբեջանական արյան կաթիլ և յուրաքանչյուր ադրբեջանցու մոտ՝ հայկական։ Մեզ միավորում են անհամեմատ ավելի շատ բաներ, քան անջատում են։ Դա կենցաղն է, մշակույթը, երաժշտությունը, խոհանոցը, այս ցուցակը կարելի է անսահման շարունակել։
Ես կասեի, մենք ոչ թե ուղղակի եղբայրներ ենք, այլ երկվորյակ եղբայրներ։ Մենք չէ որ հիշում ենք այն ժամանակները, երբ ապրում էինք կատարյալ ներդաշնակության մեջ։ Չեն եղել հայեր և ադրբեջանցիներ, եղել են վատեր և լավեր։ Մեկ ամիս առաջ մահացավ իմ դասընկերը՝ Միրզաև Համզան, մենք նրան անվանում էինք մեր դասարանի խիղճը, նա անառարկելի հեղինակություն ուներ։ Մեզ համար դա մեծ, շատ մեծ կորուստ է։ Մեր դասարանի հետ միասին ողբում էր ողջ դպրոցը։ Եվ մեզնից ոչ մեկը երբեք չէր մտածել այն մասին, թե ազգությամբ ով էր մեր թանկագին Հեմիկը։
Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին և Սարգսյանին միասին, ապա հրապարակայնորեն նրանք կարող են և այլ բան ասել, սակայն նրանք ներքուստ համոզված են, որ ղարաբաղցիների համեմատությամբ, և հայերը և ադրբեջանցիները՝ երկրորդ կարգի մարդիկ են։ Նրանք չեն կասկածում նրանում, որ և հայերը, և ադրբեջանցիները գոյություն ունեն ընդամենը նրա համար, որպեսզի ընդգծեն նրանց «վեհությունը»։ Ահա և այդ զույգի ողջ վարդապետությունը։
- Դուք ինչու՞ մեկնեցիք Հայաստանից։
- Նախորդ դարի վերջին Հայաստանում կազմավորվել էր այլընտրանքային արհեստակցական միավորում՝ «Հայաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիան», որի մեջ մտնում էին յոթ արհմիություններ։ Ես ընտրվել էի նախագահ։ Տարբեր գործերի հետ միասին, մենք բարձարցրեցինք՝ երրորդ հազարամյակի առաջին տարին Հայաստանում սոցիալական արդարության տարի հայտարարելու մասին հարցը։ Դա լցրեց այդ ժամանակվա իշխանությունների համբերության վերջին բաժակը։ Ինձ խարդախ ճանապարհով գրավեցին հյուրանոցներից մեկը, և որպես այդ հանդիպման մասին հիշատակ՝ ինձ մոտ մնաց ձախ այտիս վրայի վերքը։ Հասկացրեցին, որ դա ընդամենը սկիզբն է։ Ստիպված եղա հեռանալ։
- Եթե վերադառնանք ղարաբաղյան հակամարտության ծագման աղբյուրներին, ինչու՞ մտավորականությունը թույլ տվեց արյունահեղ պատերազմ։ Հնարավոր էր արդյո՞ք խուսափել այդ պատերազմից։ Ինչու՞մ եք տեսնում մտավորականության գլխավոր սխալը։
- Ղարաբաղյան հակամարտության պատճառը խորը արմատներ ունի, երբ բոշևիկները տապալեցին թագավորին, սկսեցին կտրտել հանրապետությունները։ Դրանով հիմնավորապես զբաղվեց արդեն ստալինյան կառավարությունը։ Ուշադրություն դարձրեք, հանրապետությունների կազմավորման ժամանակ, բառացիորեն բոլոր վրացական բնակավայրերը անցել են Վրաստանի ԽՍՀ-ի կազմի մեջ։ Նույնիսկ այն դեպքում, երբ վրացական գյուղի և հիմնական տարածքի միջև եղել են մինչև քսան ադրբեջանական, կամ հայկական գյուղեր՝ առաջին հերթին հաշվի էին առնվում այդ՝ վրացական գյուղակի շահերը։
Ուրիշ բան էր տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման դեպքում։ Աշխատանքը անցկացվել է ծայրահեղ անփութությամբ, առանց իրական պատկերի հաշվառմաբ։ Օրինակ, ադրբեջանաբնակ Զանգեզուրը հանձնվել է Հայաստանին, իսկ Շահումյանի շրջանը՝ Ադրբեջանին և այլն։ Ինչն է եղել դրա պատճառը. չարամտություն, թե անգրագետ մոտեցում, այժմ դժվար է ասել։ Սակայն բացարձակապես ակնահայտ է, որ սահմանների վերափոխման բոլոր փորձերը եբեք, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։ Պատմության մեջ քիչ չեն բացասական օրինակներ. 1830 թ. Մեքսիկան տրվել է սահմանները վերափոխելու նպատակին, արդյունքում կորցրել է իր տարածքների կեսը՝ ներառյալ Տեխասի նահանգը։ 1939 թ. Գերմանիան դիմել է նույն ճանապարհին, հետևանքը՝ տարածքների 30 տոկոսի կորուստ և 13 միլիոն զոհված երիտասարդ զինվորներ։ Այժմ էլ Հայաստան է անում նույն սխալը։
Վաղ, թե ուշ Ադրբեջանը կվերականգնի՝ Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել, սակայն Հայաստանը որքան երկար շարունակի համառել, այդքան ծանր կլինի չարիքի համար հատուցումը։ Ժողովրդի իմաստությունը նաև պետք է կայանա նրանում, որպեսզի կարողանալ՝ զսպել իր ախորժակը, որպես իրականություն՝ ընդունել առկա, համաշխարհային հանրության կողմից ընդունված սահմանները։ Եվ ապրել համերաշխ հարևանների հետ։ Իմաստ չունի տեղի ունեցածի առիթով մեղադրել Հայաստանի մտավորականությանը, քանզի շատ քչերը կարող էին պատկերացնել, թե ինչպիսին կլինեն հետևանքները։ Էյֆորիան խլացրել էր բոլորին։ Չէ որ մտավորականությունը, դա ընդամենը կենսաձև է։
Այո, ինտելիգենտը կարող է համակրել, ապրումակցել, խոստովանել, սակայն ընդամենը ձեռք բերված գիտելիքների շրջանակներում։ Ցավոք, սխալվում են ոչ միայն մարդիկ, այլ նաև ժողովուրդները։ Մենք, հայերս պետք է խոստովանենք, որ ներխուժելով հարևան պետության տարածքը՝ սարսափելի սխալ ենք կատարել և պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ուղղել մեր սխալ քայլը, իսկ հետո աղոթել Տեր աստծուն, որպեսզի ադրբեջանցիները շատ հիշաչար չլինեն։ Ահա սա է ամենադժվարը։
Ասացեք, ինչպես պետք է հայերին վերաբերվի, օրինակ տարագրության մեջ ծնված և 25 տարեկան հասակում երբեք իր հայրենիքը չտեսած Աղդամից երիտասարդ ադրբեջանցին։ Ոչ միայն նրան, այլ նույնիսկ նրա որդուն ծայրահեղ դժվար կլինի դա անել։ Տա աստված, որպեսզի նրա թոռը ների մեզ։ Այսօր մենք կարող ենք միայն ափսոսալ տեղի ունեցածի համար և ջանքեր ներդնել, որպեսզի անցած արյունահեղ պատերազմը այլևս չկրկնվի։ Եվ հակամարտության լուծման ուղիները փնտրել խաղաղ, և միայն խաղաղ ճանապարհով։
- Դուք պատրաստ ե՞ք Բաքու գալ։ Անձամբ ի՞նչ կկարողանաիք անել ժողովուրդների հաշտեցման համար։
- Ես գրել եմ 13 գիրք, շատ կցանկանայի, որպեսզի հաջորդ գիրքս լույս տեսներ ադրբեջաներեն լեզվով և ողջ եկամուտը ես մեծ հաճույքով կփոխանցեի Աղդամի, կամ Շուշայի օգնության հիմնադրամին։ Ես հաճույքով կգայի Բաքու, ոչ թե նրա համար, որ ոչ մի անգամ չեմ եղել այնտեղ, այլ նրա համար, որպեսզի փողոցում հանդիպելով տարեց կնոջը՝ խոնարհվել նրան և ներողություն խնդրել։
haqqin.az