Իգոր Պոպով. «Ակնահայտ է շփման գծում ռազմական առճակատման ակտիվացումը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը։
-Վերջին ժամանակներում Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում լարվածության աճ է նկատվում, երկու կողմերն էլ կորուստներ են կրել։ Դրա հետ կապված համանախագահները հայտարարություն են արել։ Սակայն նրանք չեն ասում, թե ում վրա է դրվում պատասխանատվությունը։ Կուզենաինք, որ Դուք ձեր վերաբերմունքը հայտնեք տեղի ունեցածի նկատմամբ։
-Հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հակամարտությունը կարգավորելու իրենց ձգտումներ մասին՝ վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։ Սակայն վերջին ժամանակներում սահմանի և շփման գծի վրա հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, ռեակտիվ համակարգերի օգտագործմամբ՝ ռազմական առճակատման ակտիվացումը ակնահայտ է։ Զգալիորեն ավելացել է զոհերի թիվը, այդ թվում նաև քաղաքացիական անձանց շրջանում։ Դրանով հանդերձ, հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատվությունը կողմերի կողմից ավանդաբար դրվում է մեկը մյուսի վրա։ Դեպքերը, որոնց մասին Դուք ասում եք, բացառված չեն։ Սակայն, ոչ համանախագահների, ոչ էլ հակամարտության գոտում գտնվող ԵԱՀԿ դիտորդների մոտ՝ առանց համապատասխան հետաքննություն անցկացնելու, մեղավորներին բացահայտելու հնարավորություն չկա։
Կցանկանայի հիշեցնել, որ դեռ 2011 թ. Ռուսաստանի միջնորդությամբ անցկացված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել ռազմական միջադեպերը հետաքննելու պայմանավորվածություն։ Այդ կապակցությամբ մեր «եռյակը» դեսպան Ա. Կասպշիկի հետ միասին մշակել և նախագահներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմների նախագիծը։ 2012 թ. հունվարին Սիչիի եռակողմ գագաթնաժողովում դրա քննարկումից հետո, նախագահները՝ փաստաթղթերի վրա աշխատանքը շարունակելու հանձնարարություն են տվել համանախագահներին։ Մեխանիզմը հիմնականում մշակվել է ԵԱՀԿ ռազմական փորձագետների հետ միասին։ Համարում եմ, որ դրա գործնական օգտագործումը հնարավորություն կտար պատասխանել Ձեր հարցին։
Բացի դրանից, նման մեխանիզմի առկայությունը կստիպեր նախքան հրադադարի ռեժիմի խախտում նախաձեռնելը, մեկ անգամ ևս մտածել։
Եթե խոսենք վստահության միջոցների ամրապնդման մասին, ապա դրանք չարժե սահմանափակել միայն ռազմական ոլորտով։ Իր ժամանակին, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ՝ կողմերը պայմանավորվել են նպաստել հումանիտար շփումների զարգացմանը։ Հետևություն են արել նրանից, որ մտավորականության, գիտական և հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության ստեղծումը կկարողանա դրական ազդեցություն գործել բանակցությունների մթնոլորտի վրա։ Կայացել են մի քանի նման հանդիպումներ։ Չի կարելի ասել, որ միշտ ամեն ինչ հաջողվել է։ Եղել են և արդյունավետ քննարկումներ և անհաջողություններ։ Համարում եմ, որ շատ կարևոր է խուսափել նման շփումների քաղաքականացումից, որպեսզի դա չվերածել հաշիվները մաքրելու հարթակի։
Դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն ասել եմ, նման աշխատանքի դրական փորձ կա և դա կարելի է օգտագործել։
-Ինչպես գիտեք, ոչ մի առաջարկություն, որը կատարվել է մինչ այսօր՝ չի նպաստել կողմերի մերձեցմանը։ Կան արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության շուտուփույթ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ։
-Համաձայն չեմ Ձեր հետևությունների հետ։ Հատկապես միջնորդների ներգործության շնորհիվ կողմերին հաջողվեց՝ շատ վիճելի հարցերի առումով մերձեցնել դիրքորոշումները։ Հիմնականում համաձայնեցվել են կարգավորման հիմնարար սկզբունքները։ Դրանք հանրածանոթ են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրանք բազմիցս շարադրել են իրենց հրապարակային հայտարարություններում։ Ընդհանուր առմամբ, չվանելով այդ սկզբունքները, կողմերը տարբեր ձևով են տեսնում դրանք կյանքի կոչելու հետևանքները։ Դրա հետ կապված, այժմ խոսքը նրա մասին չէ, որպեսզի հիմնավորապես փոխել մոտեցումները և հրաժարվել այն ամենից, ինչ ձեռք է բերվել ղարաբաղյան կարգավորման հարցում։ Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի առկա աշխատանքների հիման վրա, դրանց մեջ անհրաժեշտ ուղղումներ մտցնելով՝ կողմերին օգնել գտնել հավասարակշռված լուծում։
Այդ ուղղությամբ է աշխատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»։ Ոչ վաղուց Նյու-Յորքում կայացել է երկու երկրների ԱԳՆ-ի հետ շփումներ։ Այս ամսվա վեջին պլանավորում ենք այցելել տարածաշրջան, ճշգրտել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումները։ Նպատակադրված ենք նաև գնալ Ղարաբաղ։
Զուգահեռաբար, «եռյակի» կողմից համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ձեռնարկվում են ռուսական ինքնուրույն ջանքեր։ Երևանի և Բաքվի հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում՝ ղարաբաղյան թեման մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ժամանակ, այդ թեման նույնպես հանդիսացել է՝ գործընկերների հետ Ս. Վ. Լավրովի ընթացիկ շփումների առարկա։
Այս ողջ կոլեկտիվ աշխատանքի արդյունը, թեև միջանկյալ՝ կարող էր դառնալ հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովի քննարկման առարկա։ Անշուշտ, վերջնական որոշումը Բաքվի և Երևանի ձեռքում է։ Այս թեմայով առավել մանրամասն պլանավորում ենք խոսել տարածաշրջան մեր այցի ընթացքում։
- «Stratfor» (ԱՄՆ) վերլուծաբանական ընկերությունը հրապարակել է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղեկայելու Ռուսաստանի մտադրության մասին հոդվածը։ Անցկացվում են արդյո՞ք ինչ որ քննարկումներ այդ հարցի վերաբերյալ։
- Չեմ մեկնաբանի վերոհիշյալ հրապարակությունը։ Թող դրանում պարունակվող հետևությունները մնան այնտեղի «վերլուծաբանների» խղճի վրա։
Խաղաղապահների տեղակայման մասին։ Գործնական պլանով հարցը կարող է բարձրանալ նրանից հետո, երբ ձեռք բերվեն ղարաբաղյան կարգավորման հիմնական պայմանավորվածությունները։ Խաղաղության աջակցման բազմաազգ ուժերին (ԽԱԲՈւ) պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերի ընդունումը, ինչպես դա նախատեսվում է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։ Երկների ընտրությունը, որոնք պատրաստ են ներկայացնել խաղաղապահ քանակակազմ, կիրականացվի հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա։
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հայտարարություններից մեկում պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի բաղադրիչ մասը։ Դուք ի՞նչ եք կարծում, այդ հայտարարությունը չի վնասում բանակցությունների գործընթացին և չի հաստատում արդյոք օկուպացիայի փաստը։
-Տեղեկատովական, քարոզչական ֆոնի հետևողական խտացումը, իսկ վերջին ժամանակներում դրա համար առիթներ քիչ չեն եղել՝ բացասական է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն պետք է որոշվի կողմերի պայմանավորվածության հիման վրա։