Թոֆիկ Աբասով. «Ադրբեջանը և Հայաստանը պետք է համաձայնության գան առանց միջնորդների»

irevanaz.comՀարցազրույց՝ New Baku Post թերթի խմբագիր, քաղաքագետ Թոֆիկ Աբասովի հետ:

- Ձեր կարծիքով ինչպեսին է՞ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ղարաբաղյան  հակամարտության համատեքստում: Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո կարելի՞ է արդյոք որևէ  ազդակ ակնկալել բանակցային գործընթացում:

 - Առաջիկա ընտրություններն Ադրբեջանում ոչ մի կերպ չի ազդելու այդ գործընթացի վրա, քանի որ քաղաքական իրավիճակը երկրում կայուն է, ի տարբերություն այն իրողությունների, որոնք  իր ժամանակին բնութագրում էին Հայաստանում անցկացվող նախընտրական իրավիճակը: Ադրբեջանում տնտեսական աճը շարունակվում է, միջազգային տնտեսական կազմակերպությունները երկրում տիրող իրավիճակը գնահատում են որպես կայուն՝ հետագա զարգացման հեռանկարներով:
Խարդավանքը կայանում է նրանում, որ Հայաստանը ինչպես նախկինում, շարունակում է ձգձգել գործընթացը՝ փորձելով ստեղծել ավելի վատ լճացած իրավիճակ, քան մենք դիտում ենք վերջին ժամանակներում: Երեւանը վաղուց արդեն փորձում է  հիմքեր ստեղծել օկուպացված տարածքներում հանրաքվե անցկացնելու համար: Սակայն նման հանրաքվեի արդյունքը նախորոշված է, հաշվի առնելով, այն որ, այսօր Լեռնային Ղարաբաղում բնակչության մեծամասնությունը կազմում են հայերը:
Որպեզի գործընթացը շարժել «մեռյալ կետից», պետք է սկսել Մադրիդյան փաթեթի հիմնարար սկզբունքներից, որը ներառում է Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է ցույց տալ իր պատրաստակամությունը  փոխզիջման, ինչպես նաեւ երկխոսության եւ պետությունների ղեկավարների մակարդակով շփումների վերսկսմանը: Սակայն Հայաստանը չի ցանկանում ազդակ  հաղորդել բանակցային գործընթացին:

- Ին՞չ պետք է անել, որպեսզի նման ազդակը տեղի ունենա: Արդյոք միջնորդները ի վիճակի են փոխել իրավիճակը:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաքելության մեջ ես չեմ տեսնում որևէ արդյունավետություն, որոնք իրենց մասնակցությունը  սահմանափակել են միայն տեխնիկական գործունեությամբ: Գիտենալով Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների էությունը, ես համոզված եմ, որ պետք է համաձայնոթյան գալ առանց միջնորդների, քանի որ նրանք սովորաբար փորձում են  օգուտ քաղել իրենց համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգախոսը հանգեցնում է հետեւյալին՝ «Դուք համաձայնության եկեք, իսկ մենք կօգնենք ձեզ»: Ինչու՞մ է կայանում այդ օգնությունը, եթե նրանք չեն կարողանում համոզել ագրեսորին, որպեզի նա հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից:
Առաջին հերթին պետք է պարզել հակամարտության պատճառները, իսկ պատճառը հանդիսանում է՝ մի պետության մյուսի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելը: Սակայն, եթե միջնորդները ի վիճակի չեն դատապարտել Ադրբեջանի  դեմ Հայաստանի ագրեսիայի փաստը, ապա նրանց հետ խոսալու ոչ մի անհրաժեշտություն չկա:

- Դուք արդյոք տեսնում ե՞ք որեւէ իմաստ՝ կապված վերջերս հնչեցված առաջարկի հետ, թե հակամարտության կարգավորման գործընթացի մեջ պետք է ներգրավել ամերիկյան հատուկ ներկայացուցչին, որը պետք է անմիջական  կապ ունենա Սպիտակ տան հետ:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ԱՄՆ ներկայիս վարչակազմը ինչպես է գիտակցում իր պատասխանատվությունը: Յուրաքանչյուրին կարելի է ներգրավել, բայց նման դեպքում նա պետք է դրսեւորի քաղաքական կամք՝ խնդրի լուծման ուղությամբ: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքն ունի հզոր դիրքորոշում, որը ի վիճակի է ազդել երկրում ընթացող ընտրական գործընթացների վրա:
Ավելին, հաշվի առնելով, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ոչ շատ հաջող դիվանագիտությունը, դժվար է հավատալ, որ ամերիկյան քաղաքական գործիչը կունենա ճկուն մեխանիզմ, որպեսզի կարողանա համոզել հայկական կողմին,  իսկ  հետո կողմերի միջեւ ստեղծի համաձայնության նախադրյալ:

-Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը: Սակայն, հարեւան երկրներում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնք սպառնում են այս կայունությունը: Ձեր կարծիքով,որո՞նք են այն ռիսկերը, որոնք այսօր ծառացած են տարածաշրջանի առջեւ:

- Անցյալում աշխարհը երկբեւեռ էր, իսկ այսօր դա միաբեւեռ է, եւ Ռուսաստանը փորձում է ուժերի կենտրոնում վերահաստատել իր կարգավիճակը: Միաբեւեռ աշխարհը, իհարկե, կարողացավ հաղթահարել դժվարությունները: Երբ որոշումը ընդունում է մեկ կողմը,՝ առանց հաշվի առնելու մյուս կողմի դիրքորոշումը, դա միշտ հանգեցնում է խաթարման:
Երբ Բեռլինյան պատը փլուզվեց, մարդիկ հանգիստ շունչ քաշեցին, որ սառը պատերազմը ավարտվեց, եւ գալիս է երկար սպասված ընդհանուր ինտեգրման փուլը: Սակայն 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո ստեղծվեց քաղաքակրթության նոր, մինչ այժմ անհայտ թշնամու պատկերը՝ իսլամական ֆունդամենտալիզմը: Նա ակտիվորեն քննարկվում է որպես մարդկության դեմ չարիքի գործոն: Սա այն դեպքն է, երբ թշնամին չկա, բայց պետք է ստեղծել այն: Եվ ստեղծեցին:
Իսլամական ռադիկալիզմը հանդիսանում է շահարկման գործիք, որից արեւմտյան կենտրոնները օգտվում են հաջողությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վերջին ելույթներից մեկում խոսել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի մեկնարկման մասին: Նա իր ելույթում նշել է երկու երկրների անունները, որոնք այդ գործում պետք է լինեն Միացյալ Նահանգների ակտիվ օգնականներն: Դրանք  Պակիստանն ու Եմենն են, որոնք ինքներն  են տառապում են ահաբեկչության հետեւանքներից:
Բայց անհայտ պատճառներով՝ նա չի հիշատակում այն երկրների անունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Կաթարը, որոնք հանդիսանում են շարժման գաղափարական ոգևորողները: Սաուդյան Արաբիան իր ժամանակին տեսնելով, որ երկրում աճում է բողոքի տրամադրությունը՝ սկսեց  «տաք գլուխներին» զինել եւ ուղարկել այլ երկրներ ջիհադ անելու: Նույնը տեղի ունեցավ նաեւ Կաթարում:
Բոլոր այդ արմատական տարրերը, որոնք մատակարարված էին զենքով եւ փողով, հայտնվեցին Լիբիայում, որտեղ ստեղծվեց հեղափոխական իրավիճակ, որի արդյունքները հայտնի են: Նման անջատողական գործողություն տեղի ունեցավ նաեւ Իրաքում:  Միասնական Իրաքը Այլեւս չի գոյակցում: Հյուսիսում կա Քուրդիստան, իսկ հարավում սուննիական և շիական կենտրոններ:
Այսօր տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիան, որը փակում է իր աչքերը բոլոր տեղի ունեցողների հանդեպ: Արտաքին քաղաքականության մեջ, այսօրվա Թուրքիայի ղեկավարությունը ասում է մեկ բան, անում է բոլորովին այլ բան: Աշխարհում Թուրքիային արդեն անվանում են փոխանցման կետ, արմատական իսլամիստների լոգիստիկական կենտրոն, որտեղից վերաբաշխվում են ֆինանսական հոսքերը, զենքը և թրաֆիքինգը:
Բոլոր փոխանցումները տեղի են ունենում Ադրբեջանից ոչ հեռու, որն ընդլայնում է իր տնտեսական հնարավորությունները, օգնում է տարածաշրջանի երկրներին՝ վերականգնել իրենց ենթակառուցվածքները, ակտիվորեն քարոզում է ներդրումային քաղաքականություն եւ այսպիսով ստեղծում է անվտանգության գոտի: Եվ այս ձեռքբերումները պետք է պաշտպանել ռիսկային գործոններից:

- Վերջին շրջանում Թուրքիան դադարել է ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում ընթացող տարածաշրջանային գործընթացներում, եթե հաշվի չառնենք հայ - թուրքական հարաբերությունների մերձեցման ուղղությամբ արված փորձերի ժամանակհատվածը: Ի՞նչն է պատճառը:

- Վերջին տարիներին, Թուրքիայի դիվանագիտությունը լավագույն կերպով չի տարբերվել՝ ձեռք բերելով «ձախողման» պիտակ: Նման համբավով երկիրը չի կարող հավակնել միջնորդի դերի, որը իր վստահելիությունը կասկածի տակ է դնում:
Ես չեմ կարծում, որ այսօրվա Թուրքիան ունի որևէ հնարավորություն, որպեզի համոզի ՄԱԿ -ին և ԵԱՀԿ –ին, որ նա իվիճակի է ազդել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացի վրա: Ավելին, դրա համար պետք է հայկական կողմի համաձայնությունը, որը կտրականապես դեմ է այդ գործընթացին Թուրքիայի մասնակցությանը:
Բացի այդ, Անկարան խրվել է սիրիական ճգնաժամի մեջ:  Սիրիայի հետ նրա սահմանները  վերածվել են կրակե դժոխքի:
Փախստականների արագ աճող հոսքը անցել է 300 հազար մարդը: Շարժվող զանգվածի մեջ հասունանում է առավել արմատականտրամադրությունները՝  կապված անկարգության ն Դամասկոսի շուրջ  հակամարտության խորացման հետ:
Հաշվի առնելով այն, որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը ոչ առավել նպատակահարմար է, որպեզի մտածել արտաքին քաղաքականության ոլորտում որոշ բեկումային նախաձեռնությունների մասին, ապա շատ բաներ պարզ են  դառնում: Անկարան միշտ պնդել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Եթե Թուրքիան շարունակի հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը, ապա կկարողանա զերծ մնալ Հայաստանի հետ հաշտվելու գայթակղություններից,  ոչ  շնորհիվ, այլ ընդդեմ առողջ դատողության, այսինքն մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորվելը, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել դրա վրա:



Читайте также

Оставить комментарий