Կրեմլը ևս մեկ գաղափարախոսական հարված հասցրեց Հայաստանում նացիզմի հերոսականացմանը - Օլեգ Կուզնեցով

irevanaz.com

Մի շաբաթ առաջ, ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ ես ասել էի այն մասին, որ Կրեմլը ևս մեկ գաղափարախոսական հարված է նախապատրաստում, որի բովանդակության մասին դեռևս չեմ կարող խոսել։ Այդ ժամանակ լրագրողներից շատ քչերը նշանակություն տվեցին իմ խոսքերին, դրանք ընդունելով, որպես իմ խոսքի բանավեճային ձև։ Սակայն անցավ շատ կարճ ժամանակ և խոստումը կատարվեց։
Դեկտեմբերի 5-ին ռուսական մամուլում հրապարակվել է՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր 1948 թվականի ապրիլի 24-ի հատուկ խորհրդակցության արձանագրության բնօրինակի էջերից մեկը, որի հիման վրա հայ ազգայնամոլ, և նացիստների հանցակից, առավելապես, որպես «Նժդեհ» հայտնի՝ Գարեգին Տեր-Հարությունյանը 1920-ական թվականների սկզբին հակասովետական գործունեության և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետախուզության հետ համագործակցության համար դատապարտվել է 25 տարվա բանտարկության։ Այդ փաստաթղթում ամենաուշագրավն այն է, որ Նժդեհը ըստ այդ մեղադրանքի կետերի, իրեն մեղավոր է ճանաչել, չնայած մյուս՝ էթնիկ հայ-բոլշևիկների միջև՝ իր քաղաքական ընդիմախոսների զանգվածային գնդակահարումների կազմակերպման և 1921 թվականին գերի կարմիրբանակայիններին ժայռից վայր գցելու կետերով մեղադրանքները նա կտրականապես ժխտել է։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ԽՍՀՄ ՊԱՆ-ին առընթեր հատուկ խորհրդակցությունը համաձայնվել է նրա հետ և նրան չի մեղադրել այն հանցագործությունների մեջ, որոնցում նրա մասնակցությունը չի ապացուցվել։ Այսպիսով, նա բանտարկվել է, որպես հակասովետական գաղափարախոս և թշնամու հետ համագործակցող անձ։
irevanaz.com

Հրապարակված փաստաթղթում ուշադրություն է գրավում նաև այն պարագան, որ դատապարտման մասին որոշում ընդունելու պահին՝ Նժդեհը պահվում էր Հայկական ԽՍՀ ՊԱՆ-ի բանտում, ինչը ըստ ավելի վաղ հայտնի աղբյուրների՝ չի երացել, և նրա նկատմամբ մեղադրական եզրակացությունը կայացվել է ոչ թե Մոսկվայում (Լյուբյանկայում), այլ Երևանում։ Հետևաբար իրեն մեղսագրված արարքներում Նժդեհի մեղավոր լինելը հաստատել են ոչ թե մոսկովյան վերացական, այլ լիովին կոնկրետ երևանցի չեկիստները, որոնց շատ դժվար էր տխրահռչակ «հայատյացության» հողի վրա կասկածել կողմնակալության մեջ։ Նժդեհը չի խորամանկել և չի ժխտել 1921 թվականին հակասովետական ապստամբության ակնհայտ կազմակերպումը և 1940-1944 թվականներին նացիստների հետ համագործակցությունը, որի համար և դատապարտվել է։
ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր 1948 թվականի ապրիլի 24-ի Հատուկ խորհրդակցության արձանագրության մի մասի հրապարակումը դարձել ՝է նացիստ Նժդեհին ցանկացած ձևով և ցանկացած վայրում հերոսականացման նկատմամբ Կրեմլի անհանդուրժողական դիրքորոշման ևս մեկ ապացույցը։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը իր այդ քայլով ապացուցել է, որ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում թշնամու հետ համագործակցած Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին որոշումը՝ ընդունվել է իշխանության ամենաբարձր մակարդակով, և Կրեմլը պաշտոնական Երևանից ակնկալում է իր տարածքում նմանատիպ գործողությունների իրագործումը։
Մոսկվաից հերթական անգամ բացառապես աներկիմաստ և կտրական ձևով Երևանին հղվել է ոչ թե պարզապես ակնարկ, այլ բացառապես կոնկրետ հղում, կարճ ժամանակահատվածում վերջ տալ նացիզմի հերոսականացման պետական քաղաքականությանը և վերացնել նախկինում դրա իրագործման մասին ցանկացած ակնարկները։
Մեզ մնում է միայն սպասել, թե կհասկանան արդյոք դա Երևանում։
Օլեգ Կուզնեցով
Ռուսաստանցի պատմաբան և իրավագետ։



Читайте также

Оставить комментарий