Հայաստանի որևէ կառավարությանն երբեք չի հաջողվի լուծել տնտեսության խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին

irevanaz.com

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դրական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացումները, միևնույն է, դրանից տնտեսական իրավիճակը չի լավանա։ Իշխանափոխությունից հետո տնտեսության խնդիրներն ու ռիսկերը ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են։
Դրանք գրեթե ամենուրեք են, կապված՝ ինչպես տնտեսության կառուցվածքի, այնպես էլ՝ ներդրումային գրավչության, ֆինանսական կարիքների, արտահանման, ներդրումների և բազմաթիվ այլ երևույթների հետ։ Իսկ այն, որ տնտեսության մեջ աճ է գրանցվում, դեռ ոչինչ չի նշանակում։ Աճ էլ կա, աճ էլ։
Հայաստանի տնտեսության մրցակցային միջավայրի բարելավման, մենաշնորհների վերացման վերաբերյալ ժամանակին արված հայտարարություններն ըստ էության հայտարարություն էլ մնում են։ Դրանից տնտեսության մեջ ու ապրանքային շուկաներում էական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում գնողունակության առումով շատ բան չի փոխվել։ Հասարակության եկամուտները շարունակում են մնալ նույնքան ցածր, որքան մինչ այդ։ Ավելին, նկատվում է գնաճային միջավայրի ընդլայնում, ինչը բացասաբար է ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա։
Հասարակության եկամուտների աճի հիմնական աղբյուրը տնտեսության իրական հատվածն է։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան լավ է։ Իսկ այն, որ ծառայությունների և, հատկապես՝ շահումով խաղերի ու զվարճանքի հաշվին տնտեսական աճ է գրանցվում, մեծ ձեռքբերում չէ։
Հայաստանի տնտեսությանը ներդրումներ են անհրաժեշտ, այն էլ՝ մեծ ծավալի ներդրումներ։ Այլապես անիմաստ է խոսել լուրջ զարգացումների մասին։
Բայց կառավարությանն առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում լուծել այս խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին։ Իշխանափոխությունից անցել է ավելի քան մեկ տարի երկու ամիս, սակայն տնտեսության մեջ սպասումային վիճակն էլի պահպանվում է։ Կառավարության քայլերում այդպես էլ որոշակիություն չկա։
PS. Այսպիսին են 168ամ-ում Հակոբ Քոչարյանի մտորումները Հայաստանի տնտեսության ողբալի վիճակի մասին: Թեպետ, մեր կարծիքով, շեշտադրումը ճիշտ չի արվել: Ժամանակն է հասկանալ և համածայնվել՝ Հայաստանի  տնտեսության թռիչքային զարգացումները տեղի կունենան միայն ու միայն ղարաբաղյան հակամարտության  կարգավորումից հետո: Հակառակ դեպկում Հայաստանի որևէ կառավարությանն երբեք չի հաջողվի լուծել տնտեսության խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին։ Այո-այո՝ սա իրականություն է:



Читайте также

Оставить комментарий