Ադամ Ստերլինգ. «Մենք մշտապես իրականացնում ենք մեր գործունեությունը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»
Անցած շաբաթ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև սերտ գործընկերական հարաբերությունների հերթական հաստատման նպատակով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Հ. Քլինթոնը ափսոսանք է հայտնել՝ Wikileaks կայքի կողմից տարածված տեղեկատվության կապակցությամբ։
Պետքարտուղարը նշել է հետևյալը. «Դա սպառնալիքի տակ է առնում մարդկային կյանքը, վտանգ է ստեղծում մեր պետական անվտանգությանը ու խանգարում է այլ պետությունների հետ ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելուն»։
Դիվանագիտությունը ու դիվանագիտական հարաբերությունները հիմնվում են վստահության ու փոխըմբռնման վրա։
Անպատասխանատվորեն տարածելով տեղեկությունները, Wikileaks-ը ընդհանուր հարված է հասցրել դիվանագիտական համագործակցության նշանակությանը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն լինելով հանդերձ՝ մենք մշտապես իրականացնում ենք մեր գործունեությունը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր երկրների կողմից իրականացվող՝ կարևոր համատեղ գործունեության պահպանման նպատակով, մենք Ադրբեջանի կառավարության հետ կապ ենք հաստատել՝ գաղտնիացված տեղեկությունների տարածման հետ կապված մեր դժգոհության արտահայտման կապակցությամբ։
Նախագահ Ալիևը և ադրբեջանական ժողովուրդը՝ մեր բարեկամներ են տարածաշրջանում, և մենք բարձր ենք գնահատում մեր ռազմավարական համագործակցությունը։ 2011 թ. մենք ցանկանում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն, տնտեսական զարգացում, էներգետիկայի ոլորտում ու շրջակա միջավայրում՝ նոր նախաձեռնություններ, համագործակցություն՝ նոր բնագավառներում։ Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի՝ որպես ինքնիշխան ու անկախ ուժի՝ նրա դիրքորոշման ամրապնդման գործին օգնություն ցուցաբերելուն:
Որոշ քաղաքական մեկնաբաններ մամուլում նշել են, որ Wikileaks կայքում հրապարակումները կարող են ազդել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա և ամբողջապես վերցրած՝ միջազգային հարաբերությունների վրա։ Դրա համար էլ ուզում եմ նորից նշել, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի ղեկավարության հետ անկեղծ ու հարգալից համագործակցությանը։ ԱՄՆ-ի իշխանությունները աջակցում ու հարգում են Հեյդար Ալիևի կուրսն ու գաղափարները, որը իրականացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի նախագածի իրագործման համարձակ քաղաքականություն, որը ապահովում է էներգակիրների արտահանումը դեպի Արևմուտք։
Էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ը և Ադրբեջանը ընդհանուր հայացքներ ունեն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էներգետիկ համագործակցության հետ միասին, աջակցում է ԱՄՆ-ի առաջնություններին՝ ծայրահեղականության դեմ պայքարում։ Մեր համագործակցությունը այս տարածաշրջանը դարձրել է էլ ավելի անվտանգ, և մենք Ադրբեջանի հետ միասին՝ ուսը ուսին տված անցկացրել ենք աշխատանքներ Կոսովոյում, Աֆղանստանում ու Իրաքում՝ կայունության ստեղծման կապակցությամբ։
ԱՄՆ-ը մնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից։ ԵԱՀԿ-ի վերջին գագաթնաժողովում, Աստանայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Մեդվեդևը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին ստորագրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ հայտարարության տակ։ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ՝ ապագայում նույնպես օգնություն կցուցաբերի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Մեր հարաբերությունները կապված են ոչ միայն էներգետիկ և անվտանգության հարցերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ գործելով միաժամանակ կառավարության և քաղաքացիական հատվածի հետ, իր ամենաբարձր առաջնություններից մեկը համարում է՝ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կապակցությամբ իր գործունեությունը։ Ամենօրյա ավելացող երկկողմանի գործավարական ներդրումները՝ նոր հնարավորություններ են ստեղծում ադրբեջանցիների ու ամերիկացիների համար։ Մեր աջակցման ծրագրերն ուղղված են՝ Ադրբեջանի տնտեսության ուժեղացմանը, այդ թվում նաև երկրի համաշխարհային առևտրական կազմակերպություն ընդունվելու կապակցությամբ՝ կարևորագույն քայլերի իրականացմանը։ Բացի դրանից, մեր կողմից օգնություն է ցուցաբերվում մամուլին, ուսանողների և գիտական աշխատողների փոխանակմանը, և մենք դա հաշվում ենք ուժերի ներածին չափով ավանդ՝ մեր ժողովուրդների միջև երկարատև բարեկամությանն ու փոխըմբռնմանը։
Մի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ադրբեջանը բաժանում են կարևորագույն շահեր՝ Հարավային Կովկասում և ամբողջապես Եվրասիայի տարածաշրջանում։ Առկա են անհամաձայնություններ՝ որոշ կարծիքներում, բայց միշտ այդպես կլինի։ Դա յուրահատուկ է ցանկացած երկկողմանի հարաբաերություններին։ Նույնիսկ ամենալավ ընկերները համաձայնության չեն գալիս բոլոր հարցերում։ Չնայած դրա, մենք խորապես շահագրգռված ենք նրանում, որպեսզի Ադրբեջանը լինի հզոր և անկախ։
Դեռ շատ աշխատանքներ են սպասվում անցկացնել և մենք՝ որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատուն, ցանկանում ենք համագործակցել նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի կառավարության ու ադրբեջանական ժողովրդին հետ՝ ընդհանուր շահերին հասնելու համար։
Ադամ Ստերլինգ,
Ադրբեջանում ԱՄՆ-ի
գործերի ժամանակավոր
հավատարմատար: