Փոխգնդապետ Տվերդոխլեբով. «Թուրքական Էրզրում քաղաքի եւ նրա բնակչության հանդեպ հայերի հարաբերությունների վերաբերյալ գրություն»

irevanaz.comՄինչեւ բուն պատերազմը, թուրքերի եւ հայերի թշնամության հին պատմական հարցը Եվրոպայի եւ Ռուսաստանի հասարակական կարծիքին էր ներկայացվել հավանաբար ոչ այն ձեւով, ինչպես որ նրանք տեսնում են այն այժմ: Թուրքերի նկատմամբ հայերի ատելությունը հայտնի է դեռ վաղուց: Հայերն իրենց միշտ էլ ներկայացրել են որպես տառապյալների ու տանջակիրների, նրանք միշտ էլ կարողացել են իրենց պատկերել որպես անմեղ, ճնշված ու հալածված ազգ, որը ծանր տառապանք է կրել իր կրոնի ու կուլտուրականության համար: Նրանց հետ մոտիկից շփվող ռուս մարդիկ բոլորովին այլ կարծիքի են եղել նրանց կուլտուրականության ու ունակությունների վերաբերյալ: նրանց համարել են որպես բավականին անշնորհակալ, մակաբույծ ազգ, որն ի վիճակի է ապրել միայն մեկ այլ ազգի խնամակալությանը:

Ռուսական զորքերի կազմում հայ զինվորները համարվել են որպես վերջին կարգի, անպետք տարր: Նրանք միշտ աշխատել են գայթակղվել թիկունքային ոչ հաճելի պաշտոններում եւ խույս տալ ճակատից:

Պատերազմի սկզբին հայ զինվորների մարտերից փախչելու նպատակով զանգվածային դասալքության եւ արհեստական վիրավորվածության հսկայական չափերի հասնելը բավականաչափ հաստատեցին այդ կարծիքը: Բայց այն, ինչ վիճակվեց ինձ տեսնել ու լսել վերջին երկու ամիսներին՝ մինչ թուրքական զորքերի Էրզրում մտնելը – գերազանցեցին հայերի վերաբերյալ եղած բոլոր ենթադրություններն ու երեւակայությունները:

1916 թ. ռուսական զորքերի կողմից Էրզրումի գրավումից հետո հայերին ոչ քաղաք, ոչ էլ նրա շրջակայքը չթուլատրեցին, նրանք զորքերի կազմում էլ չկային:

Այդ խելացի կարգադրությունն ի կատար ածվեց Էրզրումի I կորպուսի Հրամանատար գեներալ Կալտինի ղեկավարության ողջ ընթացքում: Հեղափոխությունից հետո, երբ բոլորի համար բոլոր արգելքները ոչնչացվեցին, հայերը հորձանքով ներխուժեցին Էրզրումի շրջակա գրավված տարածքներն ու Էրզրում: Այդ արշավանքի հետ մեկտեղ սկսվեցին մասնակի կողոպուտները քաղաքում եւ գյուղերում: Ռուսական զորքերի ու մարդկանց ներկայությունը հնարավորություն չտվեց հայերին բացահայտ կատարելու այդ, նրանք կողոպտում ու բռնություններ էին կատարում գաղտագողի, զգուշանալով:

1917 թ. գարնանը Էրզրումի Հեղափոխական Գործադիր կոմիտեն, որը բաղկացած էր մեծամասամբ զինվորներից, Էրզրումում համատարած խուզարկություն անցկացրեց՝ նպատակ ունենալով գտնել ու վերցնել բնակչության մոտ եղած զենքը: Խուզարկությունը անկանուն կատարվեց եւ վերածվեց սանձազերծված զինվորական բազմության կողմից բնակչության կողոպտմանը: Հատկապես աշխատում էին մոլեգնել ու բռնություն կատարել մարտերի ժամանակ ամենավախկոտ եղող հայ զինվորները:

Այդ օրը փողոցով վեր բարձրանալիս ես տեսա զինվորների բազմություն, որը տանում էր մոտ յոթանասուն տարեկան երկու ծեր թուրքի: Զինվորներին գլխավորում էր մի հայ զինվոր՝ երկաթե ձողը ձեռքին, որը զայրույթից դողում էր: Փողոցները ցեխոտ էին, լի էին ջրափոսերով: Մեծամասամբ հայ զինվորներից բաղկացած ամբոխը ողջ ճանապարհի ընթացքում խեղճ ծերունիներին նետում էր ջրափոսերի ու ցեխի մեջ՝ փողոցի մի կողմից մյուս կողմը: Ծերերն ընկնում էին ցեխի մեջ, վեր բարձրանում, բայց նրանց նորից էին նետում եւ ծաղրանքի ենթարկում: Ես պաշտպանեցի ծերունիներին, սկսեցի նախատել ամբոխին եւ հորդորել մարդավարի վարվել նրանց հետ: Ամբոխի պարագլուխը՝ երկաթե ձողը ձեռքին սկսեց բռունցքներով զայրացած հարձակվել ինձ վրա: Ամբոխը եւս սկսեց վճռական հարձակում գործել: Այդ ժամանակ ռուս զինվորներն արդեն այն աստիճանի էին անկարգացել, որ ամենուրեք արդեն ծեծում ու սպանում էին իրենց սպաներին: Դրությունն սկսել էր սրվել: Այն հանկարծակի փոխվեց, երբ սպայի հրամանատարությամբ կազմակերպված պահակախումբը հայտնվեց:

Հայ զինվորները վայրկենապես անհայտացան, իսկ ռուսները ծերունիներին առաջ տարան արդեն առանց որեւէ բռնության: Ռուսական բանակի՝ ճակատից հեռանալ սկսելուց – երկյուղ առաջացավ, որ ճակատում մնացած հայերը թուրքական բնակչության կոտորած կկազմակերպեն, մինչեւ որ քաղաքին կմոտենան ինքնագլուխ հեռացող բանակի տեղը եկող այլ ազգերի զորքերը, որոնք սպասում էին թիկունքում:

Հայ մտավորականությունը հաստատում էր, որ դրան բնավ հնարավորություն չի տրվի: Նրանք աշխատում էին վստահեցնել բոլորին, որ միջոցներ են ձեռնարկվում հայերի ու թուրքերի միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու:

Իրոք, սկզբում կարելի էր մտածել, որ այդպես էլ կլինի, հեղափոխությունից հետո ռուս զինվորների կողմից զորանոցների վերածված մեչիդները մաքրվեցին եւ այլեւս չզբաղեցրեցին: Լսեցի, որ թուրքերից ու հայերից բաղկացած քաղաքային ոստիկանություն էր հավաքվել, հայերն աղմուկով պահանջում էին ռազմա-դաշտային դատարան, մարդասպանների ու ավազակների մահապատիժ, ռազմական տրիբունալ սահմանել: Բայց այդ բոլորը խաբեություն ու մոլորություն եղավ:

Ոստիկանության կազմում ընդգրկված թուրքերը շատ շուտով դուրս եկան նրա շարքերից, քանի որ գիշերային շրջայցերից սկսեցին անհայտորեն չքանալ թուրք ոստիկանները: Անհետանալ սկսեցին նաեւ քաղաքից դուրս աշխատանքի տարվող թուրքերը եւս:

Ռազմա-դաշտային դատարանը, որն ի վերջո ստեղծվել էր, ոչ ոքի չդատեց եւ մահապատժի չենթարկեց, նրանք իրենք էին վախենում մահապատժի ենթարկվելուց: Առանձին վայրագությունները, սպանություններն ու կողոպուտը սկսեց շատանալ: Հունվարի վերջին, կամ փետրվարի վերջին՝ հին տոմարով, գիշերը, իր տան մեջ հայ զինվորների կողմից սպանվեց հայտնի թուրք քաղաքացիներից մեկը՝ Հաջի Բաղիր Էֆենդին: Բանակի հրամանատար, գեներալ Օդիչելիձեն զորամասերի հրամանատարներից պահանջեց 3 օրվա ընթացքում գտնել մարդասպաններին: Բանակի հրամանատարը խիստ արտահայտություններով դատապարտեց հայկական զորամասերի ղեկավարներին զինվորների վայրագությունների համար եւ ընդհանրապես հայերին, վրդովմանք արտահայտեց տեղի բնակիչների նկատմամբ հայերի իրականացրած ավազակության պւ բռնության վերաբերյալ, զայրացավ նրա համար, որ տեսավ դաշտում, ճանապարհների մաքրման համար բերված թուրք բնակիչներին, որոնցից շատերին ընդհանրապես ետ չեն տանում»...

«Դրանից հետո, շուտով լուրեր տարածվեցին Էրզինջանում հայերի կողմից թուրքերի կոտորածի մասին: Այդ վայրագության վերաբերյալ մանրամասնությունները ես իմացա բանակի Հրամանատար, գեներալ Օդիչելիձեի ասածներից: Դրանք հետեւյալն են. կոտորածը կազմակերպվել է դոկտորի եւ կապալառուի կողմից, այսինքն ամեն դեպքում նրանց ղեկավարել է ոչ տգետ ամբոխը: Այդ գործիչների ազգանունները չգիտեմ, դրա համար էլ չեմ հայտնում: Սպանվել են ավելի քան 800 թուրքեր – անզեն, խաղաղ բնակիչներ»:

«Մարդկանց մորթել են ոչխարների պես եւ դարսել փոսերում, լկտիաբար հաշվելով. «ի՞նչ է, այստեղ 800 է: Կարելի մեկ տասնյակ եւս դնել! Տասն էլ մորթիր!»:

Կապալառուն ինքն է բավականություն ստացել, հրամայելով, որպեսզի թուրքերին ներսից մեկ-մեկ բաց թողնեն, կտրել է դուրս եկողների գլուխը, այդպիսով սպանելով մոտ 8 տասնյակ մարդկանց»...

«Էրզինջանի կոտորածից հետո շարժվող հայկական ալիքը իր ճանապարհին ոչնչացրել է բոլոր մահմեդական մարզերը: Սպանություններն ուղեկցվում էին ամենահրեշավոր վայրագություններով:

Փոխ-տեղակալ Մզիվանին վկայություն է տվել օրինակ. Էրզրումի ռազմական կայազորի հրետանավոր սպաների ընդհանուր ժողովին, որ մի ծանր վիրավոր, բայց տեղն ու տեղն չսպանված քրդին վազելով մոտեցել է հայ զինվորը եւ փորձել փայտը մտցնել նրա բերանը: Մահացողը սեղմել է ատամները եւ փայտը խցկել չի հաջողվել: Այդ ժամանակ հայը արձակել է նրա հագուստի կոճակները եւ սկսել կրունկների տակից երկաթ մեխած կոշիկներով հարվածել նրա փորին:

Իլիջում սրի է քաշվել ողջ մահմեդական բնակչությունը, որը չի հասցրել փախչել: Բանակի հրամանատարն ասել է, որ երեխաների դիակներ են գտնվել, որոնց վզերը բառացիորեն ծոպերիզի էին վերածվել:

Կոտորածից երեք շաբաթ հետո Իլիջում եղող պոխ-տեղակալ Գրյազնովը փետրվարի 26-ին այնտեղից վերադառնալուց հետո պատմել է ինձ, որ այնտեղ նա ականատես է եղել հետեւյալ տեսարանին. գյուղ գնացող ճանապարհին եւ փողոցներում թափված էին այլանդակված դիակներ: Դրանց կողքից անցնող ամեն մի հայ անպայման թքում էր դիակի վրա կամ ապականում այն: 12-15 քառակուսի սաժեն տարածություն ունեցող մեչիդը երկու արշին բարձրությամբ լցված էր թուրք ծերունիների, կանանց ու երեխաների դիակներով:

Կանանց դիակների վրա երեւում էին բռնաբարության հետքեր: Փոխ-տեղակալ Գրյազնովը մեչիդի մոտ հրավիրեց ջոկատում գտնվող երկու հայ ուսանողուհիներին: Այդ ուսանողուհիները ջոկատում ծառայում էին որպես հեռախոսավարուհի: Փոխ-տեղակալը հրավիրեց նրանց հիանալու հայերի կատարած արարքներով: Ի զարմանս նրա, այդ ուսանողուհիներն սկսեցին ուրախ քրքջալ: Նա խստորեն նրանց ասաց, որ հավանաբար հայերը մարդկային տոհմի ստորագույն, վայրենի ցեղն է, եթե նույնիսկ բարձրագույն կրթությամբ աղջիկները ի վիճակի են ծիծաղել՝ դիտելով նման տեսարանը, որից նրա՝ տարեց մարտական տեսարաններ ու մահ տեսած սպայի մարմնով սարսուռ է անցնում»...

Հայերի ալաջինյան գազանությունների մասին շատ է պատմել փետրվարի 27-ին Ալաջինի զորահանգրվանային պարետի գործավարը: Նա պատմել է հետեւյալ տեսարանի մասին. հայերը պատից կախել էին կենդանի թուրք կնոջ լայն ձգած մարմինը, նրա կրծքից հանել սիրտն ու մեխել գլխավերեւում»...

«Փետրվարի 26-ից 27-ի լույս գիշերը հայերը խաբելով ռուս սպաներին, Էրզրումում կոտորած, մարդկային սպանդ էին կազմակերպել եւ փախել այնտեղ եկող թուրքական զորքերից: Այդ գիշեր Էրզրումում սպանվածների թիվը հաշվվում էր մոտ 3 հազար մարդ»...

«Կոտորածի առաջն առնելու հնարավորությունը ամբողջովին հայ մտավորականության ձեռքին էր եւ եթե կոտորածը տեղի է ունեցել, ապա դրանում մեղավոր է ոչ միայն տգետ ամբոխը: Որքան հաջողվել է ինձ վերջին ժամանակներս դիտել, հայ հասարակ ժողովուրդը շատ հնազանդորեն լսում է իր մտավորականներին, հատկապես նրա մի քանի ներկայացուցիչներին»...

«Դեպքերը ցույց տվեցին, թե հատկապես որ տարրերը, որ բնազդն է գերակշռում թե հայ ժողովրդի եւ թե հայ մտավորականության մեջ...»:

Էրզրումի եւ Դեւե Բոյնուի Ամրացված դիրքերի

պետի ժամանակավոր պաշտոնակատար,

Էրզրումի երկրորդ Բերդային Հրետանային գնդի

Հրամանատար, պոխգնդապետ՝ Տվերդախլեբով:

16-19 ապրիլի 1918 թ. Էրզրում:



Читайте также

Оставить комментарий