Իսրաֆիլ Մամեդով: «Պատմությունը ոչ երգեհանություն է, ոչ էլ միկիտանություն: Բաց նամակ գրող, հրապարակախոս պարոն Բակուր Կարապետյանին»

irevanaz.comՊարոն Կարապետյան, այո, պատմությունը ոչ երգեհանություն է, ոչ բանաստեղծություն, ոչ էլ միկիտանություն: Այլ նա այն կախարդող ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա հոգուն եւ տիրաբար տանել ուր որ կամենա: Հայտնի է նաեւ այն, որ բոլոր ժողովուրդների պատմությունները, բացի ընդհանուր նմանություններից, ունեն եւ տեղական գունավորումներ: Չնկատել նախապատմական շրջանների այդ զարմանահրաշ գունավորումները, չունենալ ստույգ տեղեկություններ, բարեհույս գաղափար, համայնապարփակ գիտելիքներ երկրաբանության (Ceologie), հնէաբանության (Palentologia), ազգագրության (etnographie), մարդաբանության (Anthopologie), լեզվաբանության (Linguestigue), ժամանակագրության (Chronologie) մասին ու գրողի ոգու վեհությանը ոչ վայել անհիմն, անհարիր «գիտական հայտնագործություններ» հնարել ադրբեջանական ժողովրդի պատմության, նրա լեզվի ձեւավորման վերաբերյալ՝ առնվազն միամիտ անհեթեթություն է, անիմաստ վեճ, անվախճան ճանապարհից մարդկանց շեղելու, ազգային հոգեւոր միասնությունը, բարոյական ամբողջությունը, գոյատեւելու դիմանկարը խաթարելու փորձ:

Թուրքիայի վարչապետ պարոն Ռ.Էրդողանին ու Ադրբեջանական Հանրապետության նախագահ պարոն Ի.Ալիեւին ուղղած նամակներում դուք ելնելով աշխարհին տիրելու փափագով շնչող ռազմա-քաղաքական շրջանների դիրքերից փառամոլ խռովարարությամբ առաջարկում եք «հանդարտեցնել ադրբեջանցի եւ թուրք պատմաբանների կրքերը, թույլ չտալ, որ կեղծեն, աղավաղեն թալիշ, թաթ, լեզգի, ավար, քուրդ, հայ ու պարսիկ ժողովուրդների պատմությունը»: Կարդացի այդ նամակներից մեկը, որը հասցեագրված էր Ադրբեջանի նախագահին: Մի պահ ինձ թվաց, որ Ասծու հրամանով հայտնվել է ինքը՝ Հիսուսը, երկրորդ գալստյամբ սկսել է փրկել վերը նշված ժողովուրդներին «բոլոր դժբախտություններից»: Եվ դիմելով նրանց ասում է. «Ահա իմ արյունը ու մարմինը, ընդունեցեք եւ փրկվեցեք մեղքերից»: Հիշեցի նաեւ այն պատմական 38 թվականը, երբ պարթեւների բանակի գլխավոր հրամանատար Բակուրը ինչպիսի մեծ եռանդով էր նետվել կռվի դաշտ՝ զորավար Վեստիդիոս Բասիսի բանակին ջարդ տալու համար: Հիմա էլ պարոն Բակուր Կարապետյան, իբրեւ ժամանակակից գրող եւ հրապարակախոս, նույն եռանդով դուք եք շարունակում նետահարությունը թուրք եւ ադրբեջանցի պատմաբանների բանակի դեմ: Միտումնավոր միկիտանությամբ ժխտելով թուրք եւ ադրբեջանական ժողովուրդների պատմական անցյալը, դուք գրում եք «Չինգիզ խանի թոռը 1252թ. Միջին Ասիայի անապատներից շուրջ երկու հարյուր հազար քոչվոր է տեղափոխել Իրանի հյուսիս՝ Ադրբեջան: 50 տարի հետո Թամերլանը իր հերթին Միջին Ասիայից 50 հազար ղաջարներ է տեղափոխել նույն երկրամասը: Այդ նոր տարրերը դարերի ընթացքում ձուլվել են տեղի մարական ժողովրդի հետ եւ գոյացել է նոր լեզու՝ ադրբեջաներենը»:

Ըստ այդ նորագյուտ «տեսության» քոչվորների առաջին խումբը Ադրբեջան է տեղափոխվել 1252 թ., իսկ երկրորդը՝ 50 տարի հետո, այսինքն 1300 թ. եւ դարերի ընթացքում (ասենք 4-5 դար հետո) գոյացել է ադրբեջաներենը(?!): Այսպիսով, նամակում հրապարակ հանվող տեսության տրամաբանական եզրակայությունն այն է, որ «թուրքերը Լեռնային Ալթայից են տեղափոխվել, ադրբեջանցիները քոչվոր եկվորներ են եւ նրանց լեզուն ձեւավորվել է 18-19-րդ հարյուրամյակներում»: Համոզմունքի պես արտահայտված այս ենթադրությունը հաստատելու համար դուք առաջարկում եք գալ Երեւան եւ ուսումնասիրել ադրբեջանական, թուրքական ժողովուրդների պատմության մասին վկայող միջնադարյան աղբյուրները»:

Ավանդական մոլեռանգ ճառագրություն՝ Երեւանը աշխարհի կենտրոնն է, պատմության մասին կարող են իրական վկայություններ տալ միայն հայկական աղբյուրները... Միտումնավոր միամտություն, զարմանալի անհեթեթություն եւ ցավալի իրողություն է սա: Այս բոլորը առավել ակնբախ է դառնում, հենց որ ուշադրություն են բեւեռում նշված այդ հայկական որոշ աղբյուրների մասին վաղ միջնադարյան կարգախոս Ղազար Փարպեցու խոսքերի վրա. «Կարծում եմ մի այլ հանդուգն եւ անկիրթ մարդ լրբաբար ձեռք է խառնել Փավստոսի գրածի մեջ եւ իր գլխից գրել է ինչ որ կամեցել է: Այսպիսի լրբություն են գործել տգետ եւ հանդուգն մարդիկ, իրենց գլխից գրել են անպետք ու դատարկ բաներ եւ խառնել գիտնականների գրերի մեջ»: Ակամա հիշվում է ինքը՝ Փավստոս Բուզանդը եւ նրա այն առասպելը, որ ասվում է. «Մանուելը այս բոլորի առաջ բացեց իր բոլոր անդամները, մերկացավ եւ ցույց էր տալիս, որ նրա մարմնի վրա մի դրամի մեծության չափ ողջ տեղ չէր մնացել, այլ խոցված էր պատերազմների մեջ, հենց նրա առնի անդամի վրա ավելի քան հիսուն սպի կար վերքերից, մինչեւ անգամ այդ բանալով ցույց էր տալիս ամենքին» (Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն, Երեւան, 1947, էջ 291-292):

Իսկ «ինչ տեսակ պատմություն կարող էր տալ Խորենացին կամ մի այլ քրիստոնյա եկեղեցական»: Պատասխանելով այդ հարցին բազմաբեղգուն հայ պատմաբան Առաքել Բաբախանյանը (Լեո) գրում էր . «Ստեղծվում է արհեստական ժամանակագրություն, որ պահանջում է մի շարք հերյուրումներ եւ կեղծումներ: Հայ նահապետի սերունդների, կամ «Հայկազյան շրջանի» տիրապետությունը դուրս է գալիս շարունակված 1800 տարի: Ժամանակի այդ ահագին տարածությունը լցնելու համար շարվեցին 59 տիրողներ, որոնցից 32-ը սոսկ անուններ են, առանց պատմության, առանց նույնիսկ մոտավոր ժամանակագրական ցուցմունքների... Խորենացին, ինչպես երեւում է, «Հայկազյան» անվանված շրջանի պատմական ավանդությունները հավատարիմ արձանագրողի դերը չի կատարել, այլ այդ ավանդությունները կարկատելու, դրանց վրա պատմություն շինելու, հերյուրելու եւ այդպիսով քրիստոնեական նպատակին արհեստականորեն ծառայելու դերը»: Քրիստոնեության պատմության մասին խոսելիս պատմաբանը մեզ հուշում է նաեւ այն, որ «գոյություն ունեին զրույցների, ավանդությունների, բարեպաշտ առասպելների ամբողջ կույտեր, որոնց մեջ հազիվ թե կարելի լինի պատմական արժեքավոր նյութեր գտնել: Եթե հաշվի առնելու լինենք այդ գրականությունը, դուրս կգա, որ Հայաստանը քրիստոնյա դարձավ դեռ այն ժամանակ, երբ քրիստոնեություն էլ չկար»: (Լեո, երկերի ժողովածու, առաջին հատոր, Երեւան 1966թ. էջ 414):

Այսքանից հետո, պարոն Կարապետյան, արդեն դժվար է փառաբանել ու ասել, թե անթերի է միայն հայ ժողովրդի պատմությունը եւ աղավաղված է «թուրք, թալիշ, թաթ, լեզգի, ավար, քուրդ, հայ ու պարսիկ ժողովուրդների պատմությունը»: Ասում եք, գիրք եք գրել Ադրբեջանի ու Իրանի մասին եւ ուզում եք «ուսումնասիրություն գրել այս ամենի», այսինքն Ադրբեջանում ապրող այլ ազգերի մասին: Իհարկե փոխադարձ անհանդուր ժողականություն ու թշնամանք ստեղծելու նպատակով որոշ հայ պատմաբանները քիչ բան չեն գրել: Աստված կանչենք, որ նոր գիրքը լինի քաղաքականությունից ու մոլեռանդ ազգամոլությունից հեռու ճշմարտություններ պատգամող մատյան՝ իր պարզությամբ, բյուրեղային հստակությամբ, անվիճելի ճշգրտությամբ: Այս առումով ցանկալի է իմանալ, թե դուք Իրանի մասին գրքում ինչպես եք նկարագրել ավերված Զարեհավանում կատարված այն դատաստանը, երբ Շապուհը բոլոր չափահաս տղամարդկանց տրորել տվեց իր բանակի փղերի ոտների տակ: Երբ հայ նախարարների կանայք մերկացվում ու շարվում էին հրապարակում: Շապուհը, ձի նստած, անցնում էր նրանց շարքերի միջով եւ ում հավանում էր, ուղարկել էր տալիս քիչ հեռու գտնվող իր վրանը եւ գնում էր այնտեղ, բռնաբարում նրանց: Այս հանդեսներից մի մասն էլ նա թողնում էր շարունակելու Պարսկաստանում, ուր եւ վերադառնում էր, տանելով իր հետ եւ հայոց թագուհի Փառանձեմին: Շապուհը մի մեծ զորահանդես սարքեց, Փառանձեմին հրապարակ քաշեց, զանազան կերպով խայտառակեց եւ ապա տվեց զինվորների ձեռքը... եւ պարսկական այդ նույն թագավորի հրամանով մերկացրին ու գլխիվայր կախեցին Համազասպուհուն՝ հավատափոխության առաջարկը մերժելու համար:

Չեղած բաներ չավելացնելով, եղածները չնվազեցնելով նշենք, որ այս ամենը զգուշությամբ քաղված է «պատմության մասին վկայություն տվող հայկական աղբյուրներից» եւ համընդհանուր ընդունելության արժանացած իրողություններ են: Սակայն խորը թափանցելով հարցի էությանը, անհրաժեշտ է հիշեցնել, որ անշուշտ կան նաեւ ստվարաթիվ այլ պատմական փաստեր, իրողություններ ու անհերքելի ճշմարտություններ, որոնք անվիճելի ճշգրտությամբ ապացուցում ու հաստատում են այն, որ իրոք թուրքերն ու ադրբեջանցիները հին, տեղացի, բնիկ ազգեր են: Նրանց լեզուն թուրանական ազգերի լեզվախմբից է: Հիմք ընդունելով Օրխան-ենիսեյական մատենագրությունները, Ն.Մառը հիացմունքով էր նշում, որ թուրքերի գրական գործունեությունը հայտնի էր մարդկանց YI հարյուրամյակից սկսած: Իսկ չինացիները ճանաչում էին նրանց YI հարյուրամյակից էլ հազար երեք հարյուր տարի առաջ: (Марр Н.Я. Избранные соч. Москва. 1939. Т.IY c 134 ):

Ուշագրավ է պատմահայր Հերոդոտի այն տեսությունը, որ թուրքերի նախահայրերը (սկոլոտներ կամ սկյութներ) նույնպես եղել են բնիկ եվրոպացիներ: (Лотман Р.Г. О раннем водворении в некоторых частях Европы тюркских племен. ВРГО, СПв, ч.х, отд Y 1854):

Y դարի բուզանդացի պատմաբան Ֆ.Սիմուկաթթան եւս սկյութներին եւ մասակետներին թուրք անվանելով գրում էր. «խական անվանվող այդ թուրքերը ամառվա ամիսներին հուշանվերներ եւ նամակներ էին ուղարկում Մավրիկիայի թագավորին: (Симокатта Ф. История. Москва. 1957. с 159):

Մարդկությանը շատ վաղուց հայտնի է նաեւ այն, որ թուրքական պետությունները առկա են եղել նույնիսկ ք.ա. IY եւ III հազարամյակներում: Արաբական հավաստի աղբյուրները եւս վկայություն են տալիս, որ Ադրբեջանը հնագույն թուրքական երկիր է եղել: «Անաբազիսում» Քսենոֆոնը (IY դար ք. ա) հիշատակում էր «Արփազիս» հիդրոնիմը (7-րդ գիրք, էջ 18): Խոսքը այստեղ այժմյան Հայաստանի հանրապետության սահմաններում եղած Արփա գետի մասին է: Ադրբեջաներենում այդ գետը կոչվում է «Արփա չայ), այսինքն այնպես, ինչպես, որ նշվել է «Անաբազիսում»: Ահա հենց այստեղից էլ տրամաբանական այն եզրակացությունը, որ նշված ժամանակաշրջանում Արփա գետի հովտում բնակություն հաստատած ազգաբնակչության համար իշխող լեզուն եղել է ադրբեջաներենը: Այլապես «Արփազիսի» փոխարեն «Անաբազիսում» հայերենով կգրվեր «Գարիզիս» կամ էլ «Գարի գետ»:

1300 տարվա պատմություն ունեցող «Քիտաբի Դադա Կորգուտ» եւ Աբու Բաքիր Ալ-Իսֆահանիյի Օղուզնամե վիպագրությունները համոզիչ վկայություններ են տալիս այն մասին, որ ոչ թե միայն Արփա գետի ավազանում եղած Աղբաբա եւ Շորագյալի շրջաններում, այլ նաեւ Գոգչա (Սեւան) լճի հովտում ու Ալագյազում հազարամյակներ շարունակ իշխել են օղուզները: Նրանց ամենամեծ խանը Օղուզ խագանը տարիներ շարունակ իշխել, ապրել ու աշխարհին հրաժեշտ է տվել հենց այս լճի ափերում: Վաղարշապատցի Ա.Արարատյանը եւս այս առիթով գրել է. «Գերեզմանաքարերը չափազանց շատ էին այստեղ: Գյուղացիներից մեկը պատմեց, որ այս գերեզմանաքարերը օղուզներից է մնացել» (Жизнь Артемия Араратского М.1981.с.80):

«Պատմական աղբյուրներից հայտնի է, գրում է ակադեմիկոս Աղայանը – ադրբեջանական ժողովրդի հերոս Բաբեկի օգնությամբ արաբական տիրակալները 821 թվականին դուրս են մղվում Սյունիքից»: «Սյունիքի իշխան Վասակը, - գրում է պատմաբան Ութմազյանը, - օգնություն է կանչում Ադրբեջանի գյուղացիական շարժման առաջնորդ Բաբեկին...» (Ծ.Պ.Աղայան, Հայ եւ ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Երեւան 1961, էջ18: Հ.Մ. Ութմազյան, Սյունիքը IX-X դարերում, Երեւան 1958, էջ 31):

Նիզամի Գյանջեւին «Ֆանտաստիկան հնարավոր չափով իջեցրել է իրական գետնի վրա, հյուսել է Ադրբեջանի ժողովրդի կենցաղի հետ, կապել Ադրբեջանի եւ Կովկասի պատմական անցքերի եւ աշխահագրական անունների հետ: Նիզամին ոչ միայն Ադրբեջանի պարծանքն է, այլ մեր՝ Կովկասի ժողովուրդների՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի, հոգեկան մեծագին նվաճումնը, - ասում էր Ավ.Իսահակյանը (երկերի ժողովածու, հ 4, Երեւան 1951, էջ 97,100):

Սկսած XIII դարից Նիզամու ստեղծագործություններում հանդես եկած հերոսներն ու սիրային մոտիվները, այս կամ այն կերպ իրենց անդրադարձումն են գտել հայ գրողներից Խաչատուր Կեչառեցու, Աղթամարցու, Կոնստանտին Երզնկացու, Սայաթ-Նովայի, Պերճ Պռոշյանի, Րաֆֆու, Հ.Թումանյանի, Վ.Փափազյանի, Ավ. Իսահակյանի, Վահան Տերյանի, Գեղամ Սարյանի եւ շատ ուրիշների գրվածքներում (ակադեմիկոս Աղայան):

Պարոն Կարապետյան, նամակը չծանրաբեռնելու համար առանց մեկնաբանությունների վկայակոչեցի միայն փաստերն ու աղբյուրագիտական որոշ տեղեկությունները այն մասին, որ մինչեւ «Միջին Ասիայի անապատներից քոչվորներին այս երկրաս տեղափոխելը» (Դուք եք գրել) , Ադրբեջանը եւ նրա ժողովուրդը ունեցել է հարուստ պատմություն, հզոր պետականություն, զարգացած գիր ու գրականություն, աշխարհին հայտնի է եղել Նիզամիի եւ Թուսիի անունները: Ուզում եմ հիշեցնել, որ Բաբեկը ժողովրդական շարժման ղեկավարն է IX դարի 20-ական թվերին, Նիզամին ծնվել է Գյանջայում 1141թ., իսկ Թուսին՝ 1201թ. եւ նրա գերեզմանաքարի վրա 800 տարի սրանից առաջ գրել էին «Գիտելիքների աշխարհի առաջնորդը, աշխարհի մայրերը մինչեւ հիմա նմանը չեն ծնել»: Հիշեցնել եմ ուզում նաեւ Ավ.Իսահակյանի ու Հով.Թումանյանի պատգամները: Իսահակյանը ասում էր. «Մենք օջախի ու գերեզմանի հարեւաններ ենք», իսկ Թումանյանը գրում էր. «Մենք Կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք հավերժ կողք-կողքի, ինչպես հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ կանգնած միմյանց թիկունքին եւ իրենց հիմքերով միացված»:

Այսօր առավել ուժեղ պետք է հնչի նրա այն խոսքերը, որ ասված է 1906 թ. «Ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որեւէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներեւ կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ եւ շատ ու շատ անմեղներին ազատել այս գազանական կոտորածից»: Ուրիշ ասելիք չունեմ: Ինձ թվում է սա է հավերժականը, անսասանը, անմար լույսը: Սա է ներկա ժամանակաշրջանի ամենաանհերքելի, ամենաանվիջելի հրամայականը յուրաքանչյուր ազգասեր եւ մարդասեր հայի ու ադրբեջանցու համար: Ազգի մասին մտածող յուրաքանչյուր գրող ու հրապարակախոս, գիտնական ու պետական գործիչ այսօր պետք է ջանասիրությամբ աշխատի այդ վեհ նպատակին հասնելու համար:

Երեւանցի Իսրաֆիլ Մամեդով,

Բաքու, 29.04.2009:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 9


Շատ ճիշտա ասում...
Интересный материал. Видно что автор знаток темы
гуманный веб сайт
безукоризненный сайт
Это хороший сайт
Мы деремся, чтобы победить в войне, которая идет как раз на границах нашего внутреннего царства.
I think, that you are not right. I can defend the position. Write to me in PM.
Жаль, что сейчас не могу высказаться - очень занят. Но вернусь - обязательно напишу что я думаю по этому вопросу.