ՀԱՍԱՆ ՕՄԱՐ. ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ - I ՄԱՍ

Փոխառությունները մյուս ժողովուրդների հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների հետ, լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով ու թելադրանքով: Թուրքերենի` լեզվական ու սկսվում է 13-14 դարերից։ Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ բառերի քանակը մի քանի հազարի է հասնում:
Հայ նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը՝ «Հայոց լեզվի պատմություն» գրքի 2-րդ հատորում մեծ տեղ է հատկացրել  այս հարցին։ Այդ գրքի II հատորում Հրաչյա Աճառյանը հայերենում գործածվող թուրքերեն փոխառությունների մասին գրում է. «Հայոց լեզվի վրա թուրքերենի ազդեցությունն ուսումնասիրելու համար ես աշխատություն եմ հրատարակել. «Թուրքերենի ազդեցությունը հայերենի վրա և թուրքերենից փոխառված բառերը հայերենում». Վագարշապատ 1902 թ:
Այս փոխառությունների թիվը Ստամբուլի բարբառում 4000 է, Վանի բարբառում՝ 2100, Նոր Նախչըվանի բարբառում՝ 1170, Ղարաբաղի բարբառում՝ 800։ Ղարաբաղյան բարբառով միայն ադրբեջաներենում գոյություն ունեցող բառերն այս ցանկում ներառված չեն։ Երևանի բարբառում թուրքերենից փոխառված ընդամենը 800 բառ կարող է լինել»։ Թուրքերեն-ադրբեջաներեն լեզուների ազդեցությունը հայերենի վրա երկար պատմական գործընթացի արդյունք է։ Մի շարք ադրբեջանցի լեզվաբաններ ու գիտնականներ  բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել հայերենի վրա ադրբեջաներեն և թուրքերեն լեզուների ազդեցության մասին: Ադրբեջանական բանահյուսությունը այնքան տարածված է եղել հայ ժողովրդի շրջանում, որ արդյունքում ժողովուրդը սովորել ու յուրացրել է այս հոգևոր գանձը, խորապես ծանոթանալով դրան, սկսել է խոսել ադրբեջաներեն։ Հայերենում ադրբեջանա-թուրքական բառերի մեծ քանակության և դրանց գործածության փաստն այնքան մասշտաբային է դարձել, որ հայ գրողները, բանաստեղծները, պատմաբանները, լեզվաբաններն ու գրականագետներն իրենք են խոսել այդ մասին և խոստովանել դա։ Դրա հիմնական պատճառները հետևյալն են. նախ, այս ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովրդական բանահյուսությունը լայն տարածում է գտել Կովկասի տարածաշրջանում, ամբողջ Մերձավոր Արևելքում և Փոքր Ասիայում: Ադրբեջանական  բանահյուսությունը գերազանցել է մյուս հարևան ժողովուրդների բանահյուսությանը և առաջատար է եղել։ Հենց այս պատճառով է, որ ադրբեջանական բանահյուսության մարգարիտները, հատկապես բայաթիի ժանրային ձևը լայն տարածում են գտել և առատորեն մուտք են գործել հայերենի մեջ և իր համար ամուր տեղ գրավել այս լեզվում։
Երկրորդը, 19-20-րդ դարերի համեմատ, միջնադարյան հայ հեղինակները հաճախ են խոսել իրական ճշմարտության մասին և այսօր էլ հիշվում են իրականության վրա հիմնված իրենց օբյեկտիվ դատողություններով։ Նրանք այդ ժամանակաշրջաններում տեսան ադրբեջաներենի գերակա դիրքը Կովկասում և Ասիայում և ցույց տվեցին, որ այդ լեզուն համընդհանուրացման միջոց է։
Երրորդը՝ հայ հեղինակների կողմից՝ միջին դարերից սկսսծ, ադրբեջաներեն լեզվով՝ միաժամանակ երկու լեզվով գրելու և ստեղծագործելու ավանդույթը 19-րդ դարում նույնպես առաջատար է եղել։ Հայ գրողները, պատմաբանները, բանաստեղծներն ու աշուղները՝ գուսանները, մեծ ոգևորություն, հետաքրքրություն են ցուցաբերել ադրբեջաներենի նկատմամբ, բարձր են գնահատել մեր մայրենի լեզուն, մի շարք բանաստեղծներ ու աշուղներ գրել ու ստեղծագործել են նաև ադրբեջաներեն լեզվով:
Ակադեմիկոս Հ.Աճառյանը 1926 թվականին Բաքվում կայացած «Առաջին  թուրքագիտական համագումարում» իր՝ «Թուրքերենի և հայերենի փոխհարաբերությունները»  թեմայով զեկույցում նշել է, որ «Սովորաբար մի լեզուն մեկ այլ լեզվից վերցնում է գոյականներ, ածականներ, հազվադեպ՝ բայեր։ Սրանց կողքին, հայերենը թուրքերենից վերցրել է նաև քանակական և դասական թվականներ, մակբայներ, շաղկապներ և այլն»:
XIX դարի սկզբի հայ նշանավոր գրող, մանկավարժ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանն իր «Վերք հայաստանի» վեպում գրել էր. «Մեր լեզուն առնվազն 50 տոկոսով բաղկացած է ադրբեջաներեն բառերից...։ Ավելի ուշ մեծ գրողը հատուկ նշել է ադրբեջաներենի ներդաշնակությունն ու պոետիկան. «...իր արտասանությամբ, պոետիկայով և ներդաշնակությամբ ադրբեջանական լեզուն, այլ լեզուների շարքում լավագույնն է»:
-Ժողովուրդը թուրք-ադրբեջանական շատ բառեր է սովորել  դրանք օգտագործում է մինչ օրս:
-Թուրքերենն այնքան է մտել մեր լեզվի մեջ, որ մեր երգերը, բանաստեղծությունները, ասացվածքները թուրքերեն ադրբեջաներեն են հնչում։
- «Թուրքերենն անիծված է, բայց այս լեզուն Աստծո օրհնությունն է ստացել... բոլոր տոնախմբություններում ու հարսանիքներում մենք թուրքերեն ու ադրբեջաներեն ենք երգում»:
-Մեզանում ադրբեջաներեն լեզուն այնքան տարածված է, որ նույնիսկ կանայք ու երեխաներն են դա հասկանում։ Այդ իսկ պատճառով ժողովրդից ելած տաղանդների մոտ սովորական է դարձել ադրբեջաներեն բանաստեղծություններ գրելն ու արտասանելը»,- գրել է Աբովյանը։
Նշանավոր լեզվաբան, գրականագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը՝ 20-րդ դարի առաջին տասնամյակում հրատարակած «Ժողովրդական երգեր» (Վաղարշաբաթ, 1904) խորագրով գրքում  խոսելով ակադեմիական բայաթիների՝ հարյուրամյակներ ի վեր ադրբեջաներեն լեզվով ստեղծվելու և գոյության ունենալու պատճառների մասին,  գրում էր. «Մեր ձեռքի տակ կա մինչև 1700 բայաթի՝  բազմաթիվ տարբերակներով։ Ցավում ենք, որ մեր լեզուն աղքատ է բազմիմաստ բառերով, նույն իմաստ ունեցող  արտահայտությունները շատ քիչ են։ Եվ հենց այս պատճառով մենք դիմեցինք մեզ ծանոթ ադրբեջաներենին»։  
Հայ անվանի գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանը նույնպես հիացմունքով է խոսել ադրբեջաներենի, նրա հրաշալի պարզ և հստակ բնույթի, ժամանակակից հայերենի և ադրբեջաներենի քերականական կառուցվածքի մոտիկության մասին. «Հայերենի քերականությունը շատ նման է ադրբեջաներենի քերականությանը։ Հայերը, աշուղները դա սովորելիս, հետո նույնիսկ ադրբեջաներեն լեզվով խոսելիս, ոչ մի դժվարություն չեն ունենում: Ներկայումս թուրքերից շատ հեռու գյուղեր կան, որոնց բնակիչները վարժ խոսում են թուրքերեն։ Սա այնպիսի լեզու է, որը օտար չէ հայերի համար։ Ուզում եմ ասել, որ ադրբեջաներեն լեզվով կարդալու պատճառներից մեկն այն է, որ այս լեզուն մատչելի է հայերի համար։ Որովհետև երկու լեզուներում էլ մտածելակերպը նույնն է: Հիմա էլ շատ գրողներ կան, որոնք չնայած հեռու են ապրում, բայց շատ լավ խոսում են ադրբեջաներեն» գրել է Աղայանը:
Հայերենում ադրբեջաներեն փոխառությունները ոչ միայն օգտագործվում են բանավոր և գրավոր գրականության մեջ, դրանք իրավացիորեն, ինչպես այլ լեզուների բառարաններում, ներառված են նաև հայոց լեզվի բացատրական բառարանում: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ նշանավոր գրականագետ, լեզվաբան, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցի «Հայոց լեզվի բացատրական բառարանը», Երևան, 1944 թ. -1945 հատոր 4):
/Շարունակելի/


Читайте также

Оставить комментарий