ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՄԻԱԾՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՏՐԻՃ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ... ԿԱՊԻ ԵՎ ԱՌՆՉՈՒԹՅԱՆ Ի ՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ․ ՓԱՇԻՆՅԱՆ
Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,-գրել է վարչապետը։

