«ԿՏՐԻՃ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՐՈՊԵ ԱՌԱՋ ՀԵՌԱՆԱԼ ՎԵՀԱՐԱՆԻՑ՝ ԵՐԲ ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԻՐԵՆՑ ՈՒԽՏԸ ԴՐԺԱԾ, ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆԵՐՔՈ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐՎԱԾ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում է «հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել»։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը», - գրել է վարչապետը։


Читайте также

Оставить комментарий