ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չէր բացահայտել:
Արմեն Գրիգորյանը չէր նշել այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի: