ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԿԱՆԱԴԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Ադրբեջանն ու Կանադան առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, նիստը կայացել է Բաքվում՝ երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են փոխադարձ այցելությունները, «ադրբեջանա-կանադական հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը»:
