ՀՀ-ՈՒՄ ՈՐԵՎԻՑԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՉԿԱ, ԻՆՉ ԿԱՌՈՒՅՑ ԷԼ ԿԱ, ԴՐԱՆՔ ՀԿ-ՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է համարել ինչ-որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը:«Հակառակ պարագայում, ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմիններն իրենց արձագանքը տան: Որովհետև ՀՀ-ն դա պետություն է և պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գույություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,-ասել է Սիմոնյանը:

