ԶԱԽԱՐՈՎԱ. ԵՐԵՎԱՆԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՊԿ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔԱՇՔՇՈՑԸ

«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում», - հայտարարել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։