ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ռուսաստանը բազմիցս կոչ է արել Բաքվին և Երևանին զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունը նվազեցնելու համար օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներ»:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ սկսել բանակցությունները սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ:
«Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների մեկնարկն է՝ դրանց հետագա սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», -  ասել է Զախարովան:


Оставить комментарий