ՀԱՋԻԶԱԴԵ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, անհիմն են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջին հրապարակումը։
Նրա խոսքով, նման հայտարարությունները միայն անօգուտ փորձ են՝ շեղելու ուշադրությունը Հայաստանի սահմանադրության մեջ պարունակվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջներից։

