Ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևը պատմել է Պուտինի, Ալիևի և Սարգսյանի «Սոչիի պլանի» մասին

irevanaz.comՀարցազրույց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հետ:

- Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի ջանքերը անհաջողության են մատնվել։ Չէ՞ որ այնքան սպասումներ են եղել նախագահների Սոչիում հանդիպումից հետո։ Միթե՞ կողմերը այդպես էլ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի։

- Ընդհակառակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի  վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել շատ կարևոր համաձայնություններ, որոնք հանել են Ադրբեջանի զավթված տարածքների աստիճանաբար ազատման  հետ կապված շատ վիճելի հարցեր։ Այդ համաձայնությունների կատարումը հնարավոր կտային շփման գծից զորքերի դուրս բերումը և փախստականների, որոնք Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն են՝ սեփական տներ վերադառնալը։ Զուգահեռաբար կհայտնվեր հանրաքվեյի օգնությամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման քննարկման հնարավորությունը։
Այդ հակամարտության առկայության ողջ ժամանակահատվածում ի տարբերություն մնացածների՝ հատկապես այդ հանդիպումը և նրա ժամանակ ընդունված որոշումները կարող են լրջորեն ազդել հարցի խաղաղ ճանապարհով լուծման գործում իրավիճակի վրա։ Դա կլիներ այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ Ռուսաստանի էական ավանդը։

- Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ Սոչիում նախագահները կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերե՞լ։

- Ի սկզբանե բոլոր կողմերը համաձայն են եղել ռուսական կողմի առաջարկության հետ և դա մեծ հույս է ներշնչել Հարավային Կովկասում այդ ձգձվող հակամարտության վերջնական ավարտի համար։ Ադրբեջանական և հայկական կողմերի շահերի հաշվառմամբ՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմն և Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու հանրապետությունների միջև խաղաղության կնքման վերաբերյալ առավել տրամաբանական բանաձև է առաջարկել և այդ բանաձևը ի ուախություն ռուսական կողմի՝ ընդունվել է հակամարտող կողմերի երկու նախագահների կողմից։ Անհասկանալի է միայն այդ սկզբունքների իրագործման հետ կապված գործընթացի երկարաձգումը։ Ադրբեջանի ղեկավարության հետ իմ ոչ վաղուցվա հանդիպումների ժամանակ պարզվել է, որ այդ հանրապետությունը մեծ հույսով է սպասում այդ գործընթացների սկզբին և նրանք չեն հասկանում, թե հայկական կողմը ինչու է հետաձգում այդ սկզբունքների իրագործումը։
Իրենց կողմից նրանք ինձ համոզել են նրանում, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի վրա մեծ հույսեր են դրվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու  օկուպացված հողերի վերադարձման  հետ կապված։
Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներում Հայաստանի ղեկավարությունը կսկսի քայլեր ձեռնարկել Սոչիի հանդիպման սկզբունքների իրագործման կապակցությամբ, քանի որ մենք արդեն նկատում ենք տարածաշրջանում բացասական իրավիճակ։ Կան երկու կողմից աննպատակ, իզուր կորուստներ։ Որքան հեռու ենք գնում Սոչիի հանդիպման որոշումների լուծումից, այնքան ծանր կլինի վերադառնալ այն խաղաղ կանխադրույթներին, որոնք տալիս են մի սեղանի շուրջ նստելու հնարավորություն և միմյանց աչքերի մեջ նայելով՝ հանուն սեփական ժողովուրդների խաղաղ ապագայի որոշումներ ընդունել։
Դա երկու ժողովուրդների մերձեցման համար ևս մեկ շանս է, որոնք ճակատագրի կամքով որոշվել են լինել հարևաններ, իսկ աշխարհագրությունը չես փոխի։ Ադրբեջանն ու Հայաստանը գոյություն ունեն արդեն հարյուրամյակներ , եթե ոչ դարաշրջաններ։ Այդ երկրները ունեն իրենց  տեղը մարդկայի պատմության մեջ։ Նրանք հարևանում են շատ հարյուրամյակներ և հարևաններ կլինեն  շատ դարեր ևս։ Մենք պետք է մեր երեխաներին փոխանցենք խաղաղ, բարիդրացիական և տնտեսապես զարգացած երկրներ։ Անհնար է այդ հակամարտությունը երկարաձգել շատ տասնամյակներ, ինչպես նաև դարեր։ Ձեր երեխաները չեն ունենա գլխավերևում խաղաղ երկինք, նշանակում է, չի լինի նորմալ, երջանիկ կյանք։

-Սակայն Սոչիի հանդիպումից հետո խաղաղապահ ճեղքվածքի փոխարեն, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատվում է լարվածության սրում։ Որքանո՞վ է իրական ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը։

- Պատերազմի սկզբի մշտական զգացումը ամեն ժամանակ կհետապնդի երիտասարդ սերնդին ու նրանց ծնողներին։ Եվ դա ամենահաճելի զգացմունքը չէ երետասարդ մարդկանց կյանքում։
Ռուսաստանի սահմանների պարագծով թեժ հակամարտությունները չեն համապատասխանում մեր երկրի ու ժողովրդի շահերին։ Մենք ձգտում ենք ամեն կերպ մարել դրանք և հակամարտող կողմերի ժողովուրդներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, և այնպես անել, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն հատկապես մեր բարի հարևանների հետ, ես ինձ թույլ կտամ ասել՝ մեր քույրերի ու եղբայրների հետ։
Ռուսաստանը շատ է տանջվում  իր սահմանի երկայնությամբ եղբայրասպան պատերազմից։ Մենք չենք կարող անտարբեր նայել դրան, չէ որ մենք բոլորս երբևիցե ապրել ենք մի մեծ երկրում և հանդիսացել են նրա որդիներն ու դուստրերը։ Մենք եղել ենք ԽՍՀՄ-ի քաղաքացիներ և կարողացել ենք մեզ թույլ տալ ազատ տեղաշարժվել այդ վիթխարի երկրում և ապրել այնտեղ, որտեղ դուր է եկել մեզ։

- Բայց համաձայնվեք, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում չի կարող հաշտվել սեփական հողերի օկուպացիայի հետ։

- Պատերազմը, դա ոչ միայն ավերումներ ու մահ է, այլ նաև հարազատ հողից հեռանալը, նախնիների գերեզմաններից բաժանվելը։ Որքան ադրբեջանցիներ են զրկվել հարազատ գյուղ ու հայրական տուն այցելելու հնարավորությունից։ Եվ որքան դժվար է, երբ դու չես կարող այցելել քո հոր, կամ մոր գերեզմանը, որովհետև այն հողը, որտեղ նրանք թաղվել են՝ զավթվել է հակամարտող երկրի կողմից։ Ես հասկանում եմ այն ադրբեջանցիներ ցավը, ովքեր զրկվել են իրենց ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Շուշա այցելելու հնարավորությունից։ Երբ ամեն ամռան մարդիկ ընտանիքներով գնում էին այնտեղ, որպեսզի Ղարաբաղի գեղեցկագույն բնության ֆոնի վրա լսել հիանալի երգիչներին, բանաստեղծներին, որոնց հայրենիքը հանդիսանում է Շուշան։
Դա շատ դժվար է, երբ հիանալի ժամանակի հետ կապված քո ողջ անցյալը դառնում է ինչ որ մեկի պատվախնդիր, ես կասեի նույնիսկ ազգայնամոլական գաղափարների զոհը։ Դրա համար էլ այդ հակամարտության, որը կարող է դառնալ ուրիշ, առավել գլոբալ ուժերի շահերի հատման կենտրոն՝ հետագա լարվածությունից խուսափելու համար, այն պետք է կարգավորել Սոչիի պայմանավորվածության հիման վրա։
Դրա համար կան բոլոր պայմանները, երկու երկրների ժողովուրդները հոգնել են նոր արյունոտ պատերազմի սկսվելու մշտական զգացումից։ Ադրբեջանական կողմը սպասում է հայկական կողմի պատասխան քայլերին, որը ընդունել է Ռուսաստանի կողմից առաջ քաշված
Սոչիի հանդիպման հիմնական սկզբունքները։ Դա իրականություն է, եթե մոտ ժամանակում արդեն արվեն առաջին քայլերը, չէ որ որպես ստանձած պարտավորությունների իրագործման երաշխիք  հանդես է գալիս Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը։
haqqin.az



Читайте также

Оставить комментарий