Նուրանի. «Ընդհարում իրականության հետ»

irevanaz.comԹե ինչ է նշանակում 1915 թվականի ապրիլի 24-ը երկրագնդի մեր հատվածում, երկար բացատրելու կարիք չկա - հայկական եւ նրանց հարող շրջանները ամեն տարի դրա հետ հարմարեցնում են բավականին աղմկալի ու հիստերիկ կամպանիա: Մինջդեռ անհամեմատ ավելի քիչ է հայտնի մեկ այլ տարեթիվ՝ այդ նույն 1915 թվականի ապրիլի 25-ը, որը միավորել է իրարից շատ հեռու գտնվող այնպիսի երկրների ճակատագրերը, ինչպիսիք են Թուրքիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան: Խոսքը վերաբերվում է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունոտ եւ ողբերգական էջերին - Չանաքքալայում տեղի ունեցած հայտնի ճակատամարտներին, որի արդյունքը մեծ նշանակություն է ունեցել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների նկատմամբ վերահսկողության հարցում:

Առաջին հերթին, բրիտանական ռազմավարների մշակած պլանի համաձայն ենթադրվում էր, որ Միջերկրական ծովից Դարդանելի նեղուցով դեպի Ստամբուլ դուրս գալը իրականացվելու է բացառապես ծովային նավատորմի ուժերով, առանց ցամաքային ուժերի որեւէ մի գործողության: Սակայն, Անտանտայի ծովային գործողության կրախի ենթարկվելուց հետո որոշվեց ցամաքային դեսանտ իջեցնել Գելիբոլու (Գալլիոպոլի) թերակղզի: Այն ժամանակ Անտանտայի հիմնական հարվածող ուժն էին կազմում այսպես կոչված ANZAC-ը «Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի» զորամասերը:

Այդ դեսանտն էլ անհաջողություն կրեց:

ANZAC-ի զորամասերին այդպես էլ չհաջողվեց նկատելիորեն առաջ գնալ եւ երկար, ծանր ու հոգնեցուցիչ մարտերից հետո Անտանտայի հրամանատարությունն ստիպված եղավ իր զինվորներին էվակուացնել Գելիբոլու թերակղզուց:

Այսօր Գելիբոլու թերակղզու մեծ մասը պատմական արգելավայր է, որտեղ զինվորական գերեզմանոցները եւ թուրքական բանակի հուշարձանները Անտանտայի երկրների՝ ANAZAC-ի ֆրանսիացի, հույն զինվորների գերեզմանատների ու հուշարձանների հետ կողք կողքի են: Եվ հենց այստեղ է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, արդեն անկախության համար մղվող պատերազմի հաղթանակից հետո ասել իր պատմական խոսքերը. «Արյուն թափած եւ կյանքը զոհաբերած հերոսներ, դուք այժմ պառկած եք բարեկամ երկրի հողում: Հանգիստ ննջեք: Տարբերություն չկա ջոննիների ու մեհմեդների միջեւ, որոնք պառկած են կողք կողքի՝ մեր հողում»:

Թե ինչպես են Թուրքիայում վերաբերվել նրա երկիրը եկած զինվորների՝ անկեղծ ասած զավթիչների հիշատակի նկատմամբ Եվրոպայում մինչեւ հիմա համարում են օրինակելի եւ էստոնական տխրահռչակ էպոպեայի՝ «Բրոնզե զինվորի» հուշարձանի տեղափոխման ժամանակ Եվրամիության ներկայացուցիչները Տալլինին խորհուրդ են տվել օրինակ վերցնել Անկարայից:

Եվ ամեն տարի, ապրիլի վերջին տասնյակ հազարավոր անգլիացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ են գալիս Գելիբոլու թերակղզին, որպեսզի այստեղ զինվորական հիշատակման արարողություններ անցկացնեն եւ ապրիլի 25-ի արշալույսը դիմավորեն այնտեղ, որտեղ մի ժամանակ ANZAC-ի զորամասերը ափ են դուրս եկել:

Վաղուց արդեն ավանդույթ է դարձել Կանբերրայի ու Վելինգտոնի պաշտոնական անձանց մասնակցությունն այս արարողություններում: Եվ 1950 թվականին ANZAC Day-ի հոբելյանական արարողությանը մասնակցելու համար Գելիբոլու է եկել Ավստրալիայի գեներալ-գուբերնատոր լորդ Կասեյը, որն անձամբ մասնակցել է դեսանտի իջեցմանը: Եվ հենց նա իր ելույթում պատմել է գրեթե անհավատալի մի եղելության մասին:

25 ապրիլի 1915 թվականին, - պատմել է նա, թուրքական բանակի եւ դաշնակիցների միջեւ խրամատային ծանր մարտեր են տեղի ունեցել: Խրամարների միջեւ եղած տարածությունը 8-10 մետր էր եւ երկու կողմերի հրաձգության տակ գտնվող այդ գոտում գետնին է ընկնում ծանր վիրավորված անգլիացի կապիտանը: Նա օգնություն է կանչում, բայց նրա զինվորներից ոչ մեկը չի հանդգնում խրամատից դուրս գալ - գնդակների կարկուտ էր տեղում: Եվ այդ վայրկյանին թուրքական խրամատում սպիտակ կտոր է առկայծում եւ անմիջապես խրամատից դուրս է թռչում թուրք զինվորը՝ մենակ, առանց զենքի:

Մենք, - պատմում է գուբերնատորը, քարացել էինք, վախենում էինք նույնիսկ շունչ քաշել: Նա մոտեցավ վիրավորին, վեր բարձրացրեց նրան՝ ինչպես յուրայինի, բերեց մինչեւ մեր խրամատը, ձեռքից-ձերք հանձնեց եւ վերադարձավ իր ընկերների մոտ: Իսկ հետո, ըստ լորդ Կասեյի, բանակում դեռ երկար ժամանակ խոսում էին թուրք զինվորի արիության ու մարդասիրության մասին:

Ֆրանսիացի սպաների հիշողություններում եւս դժվար չի գտնել տեղեկություններ այն մասին, որ թուրք զինվորները վիրակապել են վիրավոր հակառակորդներին եւ բացատրել՝ այդպես է պահանջում մեր կրոնը: Այսպես, թե այնպես, պատահական չէ, որ երկու կողմերի ահռելի կորուստների հաշվին իրականացված այդ գործողությունը հետագայում բրիտանական պատմաբաններն անվանել են «ջենտելմենական պատերազմ»:

Բայց տեսեք, թե բանն ինչումն է: ANZAC-ի զորամասերի դեսանտ իջեցնելը, «ջենտելմենական պատերազմը», որի ընթացքում Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բանակի սպաները ցնցված էին իրենց հակառակորդների վեհանձնությունից ու մարդասիրական վերաբերմունքից, որոնց նախապատերազմական պրոպագանդան ներկայացրել էր որպես բացարձակ դաժան բարբարոսների - այդ ամենը տեղի էր ունեցել հենց այն օրերին, երբ, եթե հավատանք հայկական աղբյուրներին, նույն Թուրքիայի, նույն այդ բանակը, երկրի արեւելքում անտանելի չափի «հայոց ցեղասպանություն» է կատարել:

Բայց դա արդեն չի համապատասխանում առողջ դատողությանը: Այն պարզ պատճառով, որ նույն երկրի միեւնույն բանակը չէր կարող միաժամանակ զարմացնել աշխարհին իր վեհանձնությամբ ու մարդասիրությամբ՝ Գելիբոլուում եւ կատարել «ցեղասպանություն» Վանում, Էրզրումում, Բիթլիսում... Այդպիսի բան չի լինում, դա բառ չէ բառի դիմաց, դա առասպել է իրականության նկատմամբ, որովհետեւ Գելիբոլուի կռիվների մասնակից ավստրալիացիները, ֆրանսիացիները, նորզելանդացիները, բրիտանացիներն առնվազն հատուկ պատճառ չունեն գովազդելու թուրքական բանակին, այնինչ՝ հայ ազգամոլներն ու նրանց դաշնակիցները, որոնց համար «ցեղասպանության» շիվանը միշտ եղել է ոչ այլ ինչ, եթե ոչ թուրքական Արեւելյան Անատոլիայի տարածքների նկատմամբ հավակնության հիմնավորման միջոցներից մեկը, ստելու պատճառ, կներեք, բայց ունեն: Եվ «ցեղասպանության» թեմայի շուրջը կեղծումները շատ-շատ են, որպեսզի չմտածեն այն մասին, թե կա այդտեղ ընդհանրապես ճշմարտություն:

Հասկանալի է ի դեպ մյուսը եւս, այն, որ հայերն իրենց ազգային ինքնագիտակցությամբ թաղվել, մնացել են XIX-XX-րդ դարերի սահմանագծի մակարդակում: Բայց այն ժամանակ. «Ինչու՞ են հարեւանները ձեզ այդպես ատում» - հարցը բոլորովին չի հնչել այնպես, ինչպես հիմա:

Եվ երբ Ատոմ Էգոյանի աղմուկ բարձրացրած «Արարատ» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկը՝ կինոռեժիսոր Էդվարդ Սարոյանը մյուս գլխավոր հերոսին՝ երիտասարդ - Ռաֆֆուն ասում է. «Գիտե՞ս, թե ինձ ամենից շատ ինչն է ցավ պատճառում: Ոչ թե այն, որ մենք կորցրել ենք հողերը եւ այդքան մարդիկ են սպանվել, այլ այն, որ մեզ կարող են այդ աստիճանի ատել», - դա արդեն հոգու ճիչն է, իրականության հետ ընդհարվելու ցավն է, որտեղ Օսմանյան կայսրության ներքին կյանքին, նրա թոլերանտության ու կրոնի հանդուրժողականության ավանդույթներին քիչ թե շատ ծանոթ պատմաբանները չեն կարող չհարցնել, թե ինչու այդ ավանդույթները առաջվա նման գործեցին Գելիբոլու թերակղզում, բայց խախտվեցին հենց 1915 թվականի ապրիլի 24-ին եւ հատկապես միայն հայերի նկատմամբ: Ի դեպ, խոսքը վերաբերվում է այնպիսի տեսակետներին, որը դժվար է բացատրել վերեւի հրամանով: Այս բոլորի հետ մեկտեղ, նաեւ դեռ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայերին ընդունել էին որպես Օսմանյան կայսրությունում ամենաարտոնյան փոքրամասնություն, հայ գործարարները նույնիսկ սուլթանական պալատների շինարարության կապալ էին ստացել, իսկ ֆինանսական գործավարությունում շատերի կարծիքով հայերենը, պետական լեզու հանդիսացող թուրքերենից ավելի լայնորեն էր օգտագործվել: Օսմանական կայսրության ֆինանսները քրիստոնական խոշորագույն «միլլեթ»-ի ձեռքում էր գտնվում:

Երկրորդ - իսկական ցեղասպանությունը հազվադեպ է ընտրովի լինում: Գերմանիայում էլ վերջիվերջո ոչ միայն հրեաներին են սպանել, այլ նաեւ գնչուներին, սլավոններին՝ հատկապես լեհերին: Հայաստանում «էթնիկական մաքրման» են ենթարկվել ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ քրդերը եւ նույնիսկ ռուս-մալականները, սերբական ուլտրաազգամոլների խղճի վրա է խորվաթների, բոսնիացիների, կոսովցիների, կաթոլիկների, մահմեդականների դեմ կատարած էթնիկական մաքրումները:

Ինչպես հայտարարում են շատերը, քաղաքական պատմաբանը պետք է կարողանա միաժամանակ օգտվել մանրադիտակից եւ աստղադիտակից եւ վերլուծել ոչ միայն իրադարձությունների մանրամասնությունները, այլեւ ըմբռնի ընդհանուր վիճակն ամբողջությամբ: Իսկ այդ դրությունը հայկական առասպելներին՝ իրականության հետ ընդհարման ժամանակ ողջ մնալու ոչ մի շանս չի թողնում: Որտեղ կա Գելիբոլու թերակղզին, այնտեղ կա ANZAC-ի ափ իջեցումը եւ թուրքական բանակի փայլուն հաղթանակը ու թուրք զինվորի ձեռքին անգլիայի վիրավոր սպան:

Իսկ «ցեղասպանության» ապացույցը՝ ավաղ չկա:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Хороший сайт, добавлю к себе в закладки