ՇՈՒՇԱ-ԽԱՆՔԵՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ
Շուշա-Խանքենդի ճանապարհին ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և բնապահպանական տեռորի դեմ, հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս ակցիայի միակողմանի և կողմնակալ ներկայացման վերաբերյալ հայտարարությամբ:
«Անընդունելի է, որ Հայաստանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան միակողմանի չարաշահում են այս հարթակը, մոլորեցնում են միջազգային հանրությանը և զբաղվում կեղտոտ քարոզչությամբ։ Նման անցանկալի փորձերը ոչ թե ծառայում են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն, այլ, ընդհակառակը, սրում են իրավիճակը։ Հանցագործ տարրերը և մի շարք ռազմական հանցագործներ Հայաստանում և Ղարաբաղում միտումնավոր տեղի բնակչությանը դարձնում են իրենց քաղաքականության պատանդը և թույլ չեն տալիս կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ, փորձում են արհեստականորեն «մարդասիրական աղետի» մթնոլորտ ստեղծել։
Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցված Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Հայաստանի բոլորովին անհիմն հավակնություններն անընդունելի են, և նման մոտեցումը հակասում է ԱԽ հիմնարար սկզբունքներին։
Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարգախոսներ են վանկարկում Ադրբեջանի բնական պաշարների թալանը դադարեցնելու և շրջակա միջավայրին անուղղելի վնաս պատճառելու վերաբերյալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մեր օրինական մտահոգության անտեսումը համարում ենք անհարգալից, կողմնակալ վերաբերմունք և ընտրովի մոտեցում քաղաքացիական հասարակության նկատմամբ։
Որպես ակցիայի մասնակիցներ՝ պահանջում ենք դադարեցնել Լաչինի ճանապարհի ռազմական նպատակներով օգտագործումը, ինչպես նաև մեր բնական պաշարների թալանն ու երկրից դուրս բերումը։ Լաչին - Շուշա - Խանքենդի ճանապարհը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։
Մենք նաև կտրականապես դեմ ենք այն բանին, որ Հայաստանի իշխանությունները, ՌԽԶ ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված անօրինական զինված կազմավորումները սպառնան ծագումով հայ բնակիչներին և ամեն կերպ փորձեն կանխել նրանց վերաինտեգրումը Ադրբեջանին։ Մենք հայազգի բնակիչներին հրավիրում ենք խաղաղ համակեցության», - ասվում է հայտարարությունում: